«Նորոգշին»-ը հիմնանորոգում է Մ-2 մայրուղու Կապան-Քաջարան ճանապարհահատվածը

19.07.2021 14:42
6381

Մարզի ճանապարհների հիմնանորոգման հաջորդ հասցեն, որտեղ եղավ «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը, Մ-2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության մայրուղու Կապան-Քաջարան ճանապարհահատվածն էր: Այստեղ հիմնանորոգման-վերակառուցման աշխատանքներ է կատարում «Նորոգշին» ՍՊ ընկերությունը (տնօրեն՝ Ռազմիկ Փարսյան):

Հուլիսի 14-ին այցելեցինք «Նորոգշին»-ի ճանապարհաշինարարներին, որոնց հանդիպեցինք կոմբինատի նախկին պոչամբարի հարեւանությամբ: Ինչպես տեղեկացրեց ընկերության աշխղեկ Արարատ Սահակյանը, «Նորոգշին»-ը միջին նորոգումներ է իրականացնում  Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի կմ 317+300 - կմ 329-820 հատվածում, որ ընդգրկում է նախկին Քաջարանի հանքաշինական մասնագիտացված վարչության ավտոհավաքակայանից մինչեւ Քաջարան քաղաքի կամուրջը, որով ճանապարհը թեքվում է դեպի Մեղրի:

Ճանապարհաշինարարների մեջ հանդիպեցինք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարարությանն առընթեր «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տեխհսկիչ Թադեւոս Կիլիչյանին, ով նախ տեղեկացրեց, որ ճանապարհների միջին նորոգման տեխնիկական հսկողությունն իրենց կազմակերպության գործառույթներից է եւ այս պահի դրությամբ շեղումներ չեն կատարվել:

Մեր այցելության ժամին «Նորոգշին»-ի ճանապարհաշինարարները ճանապարհածածկի ֆրեզում էին իրականացնում, որ ներառում է հին ճանապարհածածկի 5 սմ-անոց շերտի քանդում եւ հեռացում: Մինչ այդ կողնակները մաքրել են  թփերից եւ ջրաբերուկներից, որից հետո դրանց վրա պիտի տեղադրվի 5-8 սմ հաստությամբ ավազակոպճային շերտ: Նաեւ անհրաժեշտ  փոսային աշխատանքներ են կատարել՝ երեք սմ հաստությամբ հարթեցնող շերտ տեղադրելու համար, որից հետո կտեղադրվի հինգ սմ հաստությամբ վերին շերտը:

Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց «Նորոգշին» ՍՊ ընկերության տնօրեն Ռազմիկ Փարսյանը, իրականացվող աշխատանքների նախագծային արժեքը 909 մլն դրամ է: Շիննորոգման աշխատանքները մեկնարկել են հունիսի 9-ին, շինարարության ավարտ է սահմանված նոյեմբերի 25-ը:

Թեեւ աշխատանքների ավարտին դեռ շատ  ժամանակ կա, բայց վստահաբար կարելի է ասել՝ Քաջարան-Կապան ավտոմայրուղին բարձրակարգ վիճակ է ունենալու, քանզի գործը վստահված է մեծահամբավ ու վաստակաբեռ «Նորոգշին» ընկերությանը:

 

Վահրամ Օրբելյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12