Գևորգ Փարսյանը ծանոթացել է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքների որակին

30.06.2021 11:44
5356

Հունիսի 26-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը աշխատանքային շրջայց է կատարել Բաղաբերդ թաղամասի բակերում և տեղում ծանոթացել 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքների որակին։

Համայնք–պետություն համագործակցության արդյունքում Բաղաբերդ թաղամասի թիվ 6,7,8,9,10,12 շենքերի բնակիչները այժմ ունեն ասֆալտապատ, բարեկարգ և հարմարավետ բակային տարածքներ։

Այցի ընթաքում համայնքի ղեկավարը զրուցել է նաև բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկությունները և տեղում պատասխանատուներին հանձնարարել հաշվի առնել նրանց առաջարկները։

Բնակիչները նաև իրենց գոհունակությունն են հայտնել համայնքի ղեկավարին, քաղաքում՝ հատկապես ծայրամասային թաղամասերում, նկատվող բարեկարգման լայնածավալ աշխատանքների համար։

Վերոնշյալ շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 197 586 000 ՀՀ դրամ, որի 60%-ը կամ 118 551 600 դրամը ՀՀ Կառավարության ներդրումն է, իսկ 40%-ը կամ 79 034 400 դրամը՝ Կապան համայնքինը:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել է նաև Գր․Արզումանյան 1-ին նրբանցքից և 2-րդ նրբանցքից դեպի Բեխ թաղամաս տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ։

Տեղեկացնենք, որ սուբվենցիոն ծրագրերը իրականացվում են կառավարության հետ համատեղ՝ համայնքի կողմից ներկայացվող առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի հիման վրա։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40