Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 21-ի կապակցությամբ

21.09.2021 12:44
4787

Սիրելի´ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ:

Բավականին բարդ իրադրության մեջ ձևավորված Հայաստանի անկախ հանրապետությունը շրջադարձային նշանակություն ունեցավ հայոց պատմության մեջ ՝դառնալով մերօրյա հայկական պետականության ձևովորման հիմքը: Այսօր մեր անկախ պետությունը 30 տարեկան է: Եկե' ք բոլորս գիտակցենք պատասխանատվության բարձր աստիճանը և ամեն մեկս իր չափով նպաստենք մեր անկախ երկրի հզորացմանը :

Տարիներ շարունակ ու մինչ օրս հայ ազգն իր կյանքի գնով պահել ու պահպանել է իր անկախությունը , դրոշն ու զինանշանը, այդ ամենը պահպանել է քաջարի մարտիկներրի աննկուն կամքի ու նրանց կյանքի գնով: Արցախյան առաջին պատերազմ, քառօրյա պատերազմ, հուլիսյան էսկալացիա, և 44 –օրյա պատերազմ:

Փա´ռք բոլոր նրանց, ովքեր հիմք դրեցին մեր պետության անկախացմանը և հավե´րժ փառք ու խոնարհում նրանց, ովքեր չխնայեցին ոչինչ հանուն հայրենիքի ու հանուն նրա անկախության:

Մեզ պարտավորեցնում են մեր հերոսների հիշատակները, ովքեր անկախություն կերտեցին սեփական կյանքի գնով, բայց…չհասցրեցին տեսնել, չհասցրեցին տեսնել անկախ Հայաստանը :

Փա´ռք ու պատիվ այն հերոսներին , ովքեր գիտակցված ճշմարտության պես ընդունել են կանգնած մեռնելու գաղափարը, , ովքեր հանուն մայր հողի ազատագրման հեղել են սեփական արյունը՝ դառնալով լեգենդ:

Սիրելի´ հայորդիներ, մի´ լքեք ձեր հայրենիքը, վերադարձե´ք ձեր բնօրրանը , ձեր ակունքներին, եկե´ք միասին հզորացնենք, շենացնենք մեր պապերի օրրան Հայաստանը:

Թո´ղ հավերժ լինի մեր երկրի անկախությունը, քանզի Անկախությունը ես եմ, դու ես և ՀՀ բոլոր քաղաքացիները, իսկ այն պահպանելու առաքելությունը բոլորինս է:

Թո´ղ այլևս մեր կյանքի արևը հոգեվարք չապրի, թո´ղ երջանիկ վաղը շուտ գա:

Մաղթենք մեր հայոց աշխարհին հայրենյաց նորոգված ոգի, գործելու նորոգված եռանդ ու պատասխանատվություն:

Կեցցե´ հայ զինվորը,

Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե´ անկախ Հայատանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40