Տեղ համայնքը, Դավիթ Ղուլունցի գլխավորությամբ, Կորնիձորում գործնական աջակցություն է իրականացնում ...

25.09.2023 11:50
1332

Արցախցիների հայրենազրկման և տեղահանման դիվային ծրագիրն իրականություն է դառնում…

Բոլորովին այլ հարց է, թե ինչպես են կազմակերպվում նրանց ընդունման, հաշվառման, կարիքների գնահատման և ժամանակավոր հանգրվաններում տեղավորելու աշխատանքները սահմանից այս կողմ։ Այդ իմաստով շատ կարևոր են Կորնիձորում՝ բռնագաղթվածների առաջին հանգրվանում, ձեռնարկվող քայլերը:

 Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ ենք համարում փաստել կարևոր մի հանգամանք՝ բռնագաղթվածների ընդունման և տեղավորման բոլոր ծախսերը հոգում է պետությունը, և տեղին չեն այդ թեմայի շուրջ արդեն իսկ սկիզբ առած շահարկումները, այն էլ՝ համազգային սգի այս ժամին:

Եվ, այդուհանդերձ, Կորնիձորում (տեղահանվածների առաջին իսկ խմբի այցելության պահից) ոտքի վրա է Տեղ համայնքը՝ համայնքապետ Դավիթ Ղուլունցի գլխավորությամբ:

Միգրացիոն ծառայության ներկայացուցիչներին, Կարմիր խաչի աշխատակիցներին և այնտեղ հերթապահություն իրականացնող  մյուս ոլորտների պատասխանատուներին օժանդակություն են ցույց տալիս տասնյակ կամավորներ Տեղ և Կորնիձոր գյուղերից: Նրանք ամբողջ գիշերը հերթապահել են Կորնիձորի վրանային հանգրվանում և դիմավորել Արցախից ժամանող բռնագաղթվածներին:

«Սյունյաց երկրի» լրագրողին համայնքապետ Դավիթ Ղուլունցը հավաստիացրեց, որ իրենք Կորնիձորի ընդունման և հաշվառման կետում շարունակելու են աշխատել առաջիկա օրերին նույնպես, քանի դեռ խնդիրը չի կարգավորվել կամ հանգուցալուծվել։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40