Սյունիքի մարզի Կապանի թիվ 9-ը դպրոցի թիմը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի հաղթող

14.05.2022 17:56
4017

Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, մայիսի 14-ին անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը:

????????????4000 մետր մրցատարածությունն առաջինը հաղթահարեց և հաղթող ճանաչվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքի 9-րդ ավագ դպրոցը, երկրորդը Վայոց ձորի մարզի Արենու հանրակրթական դպրոցի թիմն էր, իսկ եռյակը եզրափակեց Լոռու մարզի 5-րդ ավագ դպրոցը:

????Պարգևատրման արարողությունը կատարեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Առողջապետության նախարար Անահիտ Ավանեսյանը:

????Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ դպրոցականների խճուղավազքը կարևոր նախաձեռնություն է, իսկ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերի նպատակն է խթանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը:

????ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորեց դպրոցականների միջև թիմային մրցաշարի անցկացումը՝ վստահեցնելով, որ այն շարունակական բնույթ կկրի. «Գիտենք, թե դպրոցականներն ինչ ոգևորությամբ և լրջությամբ են նախապատրաստվել այս մրցաշարին ու շատ ուրախ ենք այդ առիթով: Իհարկե, հաղթանակը կարևոր է, բայց առավել կարևոր է մեր նպատակը՝ առողջ ապրելակերպի խթանումը, սպորտի մասսայականացումը, ինչն էլ հասարակության մեջ ձևավորում է սպորտային տրամադրություն»:

????ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ շեշտեց՝ նպատակն է հասնել նրան, որ Հայաստանի բոլոր աշակերտները հնարավորություն և ներուժ ունենան մասնակցելու այս մրցաշարին:

☑️Մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության շուրջ 250 դպրոցի 1730 աշակերտ է մասնակցել:

????Մրցաշարի պարգևատրման ֆոնդի համար նախատեսված է 14 մլն 715 հազար դրամ: Առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Այս գումարները դպրոցները կուղղեն իրենց մարզադահլիճների վերանորոգմանն ու կահավորմանը:

????Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150-հազարական դրամ:

????Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100-հազարական դրամ աշակերտների, 300 հազար դրամ ուսուցչի և 75-հազարական դրամ աշակերտների համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25