Կապանյան փառատոնն ավելի բազմաժանր է դառնում. օր յոթերորդ

13.07.2023 11:47
1145

Փառատոնի 7-րդ օրվա ծրագրով նախատեսված միջոցառումներն անցկացվեցին երեք հասցեում: Նախ՝ Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Հնչյունի ներքո» խորագրով արվեստի գործողություն, որը գեղարվեստի և երաժշտության մի ինքնատիպ միաձուլում էր: Ջազային երաժիշտ, դաշնակահար Կարեն Մամիկոնյանի հնչեցրած մեղեդիների ներքո նկարիչ և շեփորահար Հայկ Գրիգորյանը կտավի վրա ստեղծեց արվեստի գործ:

Դա ցերեկով էր, հիմնական իրադարձությունները ծավալվեցին երեկոյան: Կապանի արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճում մինչև համերգային ծրագրի մեկնարկը հանդիսատեսի առջև մտորումներով հանդես եկան օպերային երգչուհի, աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում և համերգային դահլիճներում Հայաստան անունը բարձր պահած ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը և «Մենուա» նվագախմբի հիմնադիր Նորայր Քարտաշյանը:

Հանդիսատեսին հաճելի անակնկալ էր սպասվում՝ օպերային երաժշտության ունկնդրում: Բայց մինչ այդ՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության «Տաղանդների բացահայտում» մրցույթի դափնեկիր Սվետա Հակոբյանը կապանցի հանդիսատեսին արդեն քաջածանոթ վիրտուոզ դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ կատարեց Բաբաջանյան-Հարությունյանի «Հայկական ռապսոդիան»: Եվս մի դաշնամուրային ստեղծագործություն հնչեց դեռատի Մարիա Ներսիսյանի և ճանաչված դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանի կատարմամբ: Դրանից հետո բեմահարթակում մենակատարներ՝ երիտասարդ տենոր Արամո Մամիկոնյանն էր և դաշնակահարուհի Արուսյակ Ռշտունին: Մեկ ժամից ավելի հանդիսականը վայելեց Վիլհելմ Մյուլլերի  բանաստեղծությունների հիման վրա գրված Ֆրանց Շուբերտի «Ձմեռային ճանապարհ» երգաշարը:

Համերգային ծրագրի հաջորդ հասցեն Կապանի մշակույթի կենտրոնն էր. ծրագրի առաջին հատվածի ավարտից հետո հանդիսատեսը տեղափոխվեց մշակույթի կենտրոնի դահլիճ, որտեղ վայելեց անաղարտ հայկական երաժշտության՝ 2010 թվականին Նորայր Քարտաշյանի կողմից հիմնադրված «Մենուա» նվագախմբի կատարմամբ: Նվագացանկում ներառված էին հայկական ֆոլկլորային ստեղծագործություններ: Երաժշտախումբը ներկայացնում է հայկական փողային նվագարանների հինգ տեսակ՝ դուդուկ, բլուլ, շվի, պարկապզուկ և զուռնա: Գրավիչն այն էր, որ նվագախմբում ընդգրկված էին երիտասարդ երաժիշտ կատարողներ, ովքեր տիրապետում են հայկական հինավուրց երաժշտական գործիքներին և ներկայացնում ազգային հարուստ ժառանգությունը: Ասել է թե՝ նոր շունչ են հաղորդում ժողովրդական հինավուրց գործիքներին:

Վահրամ Օրբելյան

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02