Կապանը տոնում է Լեռնահայաստանի 100-ամյակը

28.04.2021 10:52
6263

«Ազգային մշակութային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում տոնվեց Լեռնահայաստանի ստեղծման 100-ամյակը։ Նախ՝ մայրաքաղաքից ժամանած հյուրերն ու կապանցիները ծաղիկներ խոնարհեցին ազգի մեծագույն նվիրյալի հուշակոթողին։ Օրվա խորհրդին պատշաճող խոսքով հանդես եկավ Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադեւոսյանը՝ իր խոսքում ընդգծելով, որ 1919-21 թթ․ Զանգեզուրում Նժդեհի ղեկավարած ազտամարտերը հայոց պատմության փառապանծ էջերից են, քանզի Սյունիքում մղվող ծանր մարտերի ժամանակ նժդեհյան սուրը կանգնեցրեց Սյունիքի վրայով թուրք-թաթարական տարածքները միացնելու՝ մեծ Թուրան ստեղծելու պանթուրքական ծրագիրը։ Այնուհետեւ ելույթներով հանդես եկան մայրաքաղաքից ժամանած հյուրերը՝ «Կարին» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանը, ով Լեռնահայաստանի հիմնադրումը բնորոշեց որպես ազատագրական պայքարով ձեռք բերված քաղաքական հաղթանակ, որի ճշմարիտ գնահատականը դեռ սերունդները կտան, «Ազգային մշակութային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Միրաբ Բաբայանը, «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի տնօրեն Վահագն Պողոսյանը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ղեկավար Սեդրակ Վարդանյանը, հայ հետախույզ, հասարակական եւ ռազմական գործիչ, «Ողջ մնալու արվեստը» կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովը, իրենց խոսքում արժեւորեցին Գարեգին Նժդեհի եւ Լեռնահայաստանի դերը Սյունիքն Ադրբեջանի երախից փրկելու գործում։

«Իրական դպրոց» հիմնադրամի նախաձեռնությամբ հրատարակվել է 4 պատում-գլուխներից բաղկացած «Գարեգին Նժդեհ» գիրքը, որ աշխարհաբարից մեր դասական լեզվին՝ գրաբարին է փոխադրել գրաբարագետ, հասարակական գործիչ Ալեքսանդր Քանանյանը։ Նա ներկայացրեց Նժդեհի մասին գրաբարով գիրք ունենալու գաղափարը, նկարագրեց գրքի ստեղծման ընթացքը եւ չորս պատումները՝ «Էջեր իմ օրագրից», «Բաց նամակ հայոց մտավորականությանը», «Որդիների պայքարը հայրերի դեմ», «Հիշիր պատերազմը»։

Հուշահամալիրում կազմակերպվել էր գրքի ցուցահանդես-վաճառք, իսկ հուշահամալիրի պատին մի մեծադիր պաստառ էր փակցված՝ Նժդեհի լուսանկարով եւ «Կարդա՛ Նժդեհ, փրկի՛ր հայրենիք» գրությամբ։

Լեռնահայաստանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը համերգային ծրագրով հանդես եկան « Մենք» ազգային երգ ու պարի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ստեփան Թորոյան), Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը եւ երաժիշտ-կատարողներ, «Առիթմիա» ռոք խումբը, «Զանգեզուր» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Վահագն Գասպարյան)։

Մինչ տոնախմբությունը հուշահամալիրում անցկացվեցին կրակային եւ առաջին բուժօգնության վարժանքներ՝ դպրոցահասակների մասնակցությամբ։

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02