Տեղ գյուղի մատույցներում հարաբերական անդորր է, իսկ Սյունիքի երկրապահական ջոկատների մեծ մասը մարտական դիրքերում է

11.05.2023 14:43
1441

Սոթքի ուղղությամբ մայիսի 11-ի վաղ առավոտվանից սանձազերծված ադրբեջանական սադրանքը նոր անհանգստության տեղիք է տվել նաև Սյունիքում: Հատկապես մտահոգիչ է Տեղ գյուղի մերձակայքում տիրող իրավիճակը, որտեղ դեռևս մարտի 29-ին էին ազերիները ներխուժել գյուղի վարչական տարածք, որտեղ ապրիլի 11-ին տեղի էր ունեցել հայտնի բախումը մեր զինվորների և ազերի ասկյարների միջև՝ դառնալով մեր լույս տղաներից  չորսի  մահվան պատճառ:

Տեղ գյուղի մերձակայքի օպերատիվ իրավիճակին ծանոթանալու համար քիչ առաջ «Սյունյաց երկրի» լրագրողը հեռախոսազրույց ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի հետ:

- Տեղ գյուղի մատույցներում այս պահին լարվածություն չկա, կայուն իրավիճակ է, - ասաց Մելիքսեթ Պողոսյանը:

Իսկ արդյո՞ք ԵԿՄ սյունիքյան ջոկատներն այս օրերին մասնակցում են Սյունիքի սահմանների պաշտպանությանը:

Ըստ Մելիքսեթ Պողոսյանի՝ «Սյունիքի երկրապահական ջոկատների մեծ մասը ներկայումս մարտական դիրքերում է և հերթապահություն է իրականացնում մարզի տարբեր վայրերում: Երկրապահ կամավորականները պատրաստ են ու վճռական՝ ցանկացած պահի (մեր քաջարի բանակայինների հետ) կանխել ամեն մի սադրանք, եթե նման փորձ կատարեն ադրբեջանցի զինյալները»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40