ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

28.05.2022 13:37
7370

Հայոց մայիսյան տոնացույցում ծանրակշիռ տեղ ունի Հանրապետության տոնը: Շուրջ հինգ դար անց  Սարդարապատի և Բաշ-Ապարանի հերոսամարտերի շնորհիվ  Հայաստանը վերագտավ իր անկախությունը:

Առաջին հանրապետության հռչակման 104-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները մարզկենտրոն Կապանում սկսվեցին այդ հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի կիսանդրուն ծաղիկներ խոնարհելով: Արարողությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը,  Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, մարզպետարանի և  համայնքապետարանի աշխատակիցները, տարբեր տարիքի և զբաղմունքի մարդիկ:  Այնուհետև տոնակատարության մասնակիցները եղան Գարեգին Նժդեհի հուշահամալիրում, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց Լեռնահայաստանի Սպարապետի հիշատակին: Հաջորդ հանգրվանը Բաղաբուրջի հուշահամալիրն էր, որտեղ հարգեցին Արցախյան առաջին (1992-1994թթ.), 2016թ. ապրիլյան և 44-օրյա պատերազմներում զոհվածների, Հայրենական մեծ պատերազմում կապանցի նահատակված  մարտիկների,  Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակը:

Հանրապետության տոնը Կապանում կեզրափակվի մշակույթի կենտրոնի առջևի հրապարակում տոնական համերգով:

 

Վահրամ Օրբելյան

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21