ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի դատախազությունում

07.06.2021 17:28
7146

Հունիսի 7-ին Սյունիքի մարզի դատախազությունում  տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն՝  ղեկավարությամբ հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի։

Խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը, Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Արման Աղասարյանը, ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Արտակ Հարությունյանը, Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, Սյունիքի մարզային դատախազության դատախազներ եւ իրավապահ ոլորտի այլ պաշտոնատար անձինք:

Գլխավոր դատախազը ներկայացրեց խորհրդակցության նպատակը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպման եւ օրինական անցկացման համար ձեռնարկվելիք քայլերը:

- Բոլորիս այսօր մտահոգում են երկրի անվտանգությունը եւ սահմանային խնդիրները, բայց մեր երկրի համար չափազանց կարեւոր նշանակություն ունի հունիսի 20-ին  կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունը, - ասաց Արթուր Դավթյանը: - Իրավապահ մարմինները, պետական բոլոր կառույցները եւ ընտրական գործընթացի կազմակերպմանն առնչող մարմինները պարտավոր են ձեռնարկել հնարավոր ու անհնարին միջոցները, որպեսզի կարողանանք ապահովել օրինական, թափանցիկ եւ օբյեկտիվ ընտրություն: Վստահ եմ՝ բոլորդ շատ  լավ գիտակցում եք այդ ամենի կարեւորությունը։

Ընտրողների ազատ կամարտահայտության համար պատշաճ պայմանների ստեղծումն Արթուր Դավթյանը համարեց գլխավոր առաջնահերթություն:

Հանրապետության գլխավոր դատախազն  անթույլատրելի համարեց վարչական ռեսուրսի կիրառման ցանկացած դեպք, նաեւ հիշեցրեց, որ ՀՀ Քրեական օրենսգրքի փոփոխությունից հետո առկա է նոր հոդված, որը պատիժ է սահմանում  նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու դեպքերի համար։

Խորհրդակցությանը հրավիրվել էր նաեւ «Զանգեզուրի  ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Թոմաս Հոֆմանը, ով հավաստիացրեց, որ հանքարդյունաբերական այդ ընկերությունում  բացառվում է աշխատակիցների վրա որեւէ ազդեցության գործադրումը՝ ցանկացած ձեւով, քանի որ իրենք հարգում են յուրաքանչյուրի ընտրության իրավունքը։

Արթուր Դավթյանը հույս հայտնեց, որ այդ հավաստիացումը համապատասխանում է իրականությանը:

ՀՀ գլխավոր դատախազը նաեւ կոչ ուղղեց ընտրողներին՝ իրենց իրավունքների ոտնահարման դեպքում անպայման տեղյակ պահել իրավապահ մարմիններին՝ հավաստիացնելով, որ ընտրական իրավունքի խախտման ամեն մի դեպք հատուկ քննարկման առարկա կդարձվի:

Առանձնահատուկ շեշտադրմամբ անդրադարձ կատարվեց նաեւ մարզի իրավապահ մարմինների գործունեությանը, որոնք ամենայն պատասխանատվությամբ պետք է հետեւեն նախընտրական գործընթացներին եւ ընտրության օրինական կազմակերպմանը:

 Ընտրության օրինական եւ կազմակերպված անցկացումն Արթուր Դավթյանը համարեց արժանապատվության խնդիր իրավապահ մարմինների համար:

- Եթե անգամ մեկ իրավախախտում լինի, որը համապատասխան ձեւով չբացահայտվի ու չպատժվի, ես կհամարեմ անձնական վիրավորանք. ուզում եմ, որ իրավապահ համակարգի յուրաքանչյուր աշխատակից իր պարտքը համարի յուրաքանչյուր  իրավախախտման հայտնաբերումն ու պատշաճ քննությունը, - ասաց Արթուր Դավթյանը։

Այնուհետեւ խորհրդակցությունը շարունակվեց առանց լրագրողների մասնակցության:

Արթուր Դավթյանի ամբողջական ելույթը՝ ստորեւ:

Տիգրանուհի Բադալյան

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11