Կապանի ոստիկանություն. ծառայությունից դուրս են մղվում նրանք, ովքեր հանդգնել են Քաջարան երկրում հանցագործություննե՞ր բացահայտել

21.09.2020 15:19
8449

Կապանի ոստիկանության շուրջ զարգացումները ոչ միայն նոր դրսեւորումներ են ունենում, այլեւ… Հերթական բացահայտումներն են ջրի երես դուրս գալիս, որոնք, որքան էլ զարմանալի են ու տարօրինակ, տեղավորվում են սյունիքյան մերօրյա տրամաբանության մեջ:

Սյունիքն այն բացառիկ տարածքն է, որտեղ 2014-ից ի վեր ազդեցության համար միմյանց դեմ են ելել՝ մի կողմից՝ Հայոց պետականությունը, մյուս կողմից՝ Քաջարան տերությունը…

Ընթերցողը հիշում է, որ 2020 թ. մայիսի 24-ի լուսադեմին ձերբակալություններ տեղի ունեցան Քաջարանում: Դրան հաջորդեց բողոքի ցույց-բեմադրությունը Կապանի ոստիկանության եւ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի վարչության շենքի դիմաց:

Այդ ցույցի վերաբերյալ հնչեցին (եւ առայսօր հնչում են) իրարամերժ տեսակետներ ու գնահատականներ: Իշխանական մամուլը եւ մերձիշխանական շրջանակների ներկայացուցիչները, օրինակ, հայտարարեցին, թե դա ռեւանշի, հակահեղափոխության փորձ էր, որը պետք է ծավալվեր ամբողջ հանրապետությունով մեկ…

Թե ինչ հաջորդեց քաղաքական այդ գնահատականին իրավական ու պետական առումով, հայտնի չէ հանրությանը:

Մայիսյան այդ բացահայտումները Քաջարանում, ինչպես տեղեկացնում է ոստիկանության մեր աղբյուրը, հաջողել են  Կապանի ոստիկանության օպերատիվ ծառայության աշխատակիցները՝ Քաջարանի որոշ ոստիկան-գործընկերների հետ համատեղ:

Եվ հիմա՝ բոլոր այն ոստիկանները (հատուկենտ բացառությամբ), ովքեր համարձակվել են Քաջարանում հանցագործություններ բացահայտել, դուրս են մղվում ոստիկանությունից:

Արդյո՞ք պատահականություն կամ զուգադիպություն են այդ ամենի ու վերջին ամիսներին Կապանի ոստիկանությունում  տեղի ունեցող կադրային գլուխկոնծիների միջեւ առկա ընդհանրությունները: Թե՞ ցուցադրական պատժիչ-նախազգուշական-դաստիարակչական պրոֆիլակտիկա է այդ ամենը  բոլոր այն իրավապահների համար, ովքեր երբեւէ համարձակվել են մտնել այդ տարածք կամ երբեւէ  կմտնեն:

Առաջին իսկ պահին գուցեեւ մեզ հակադարձեն, թե իրենք՝ ոստիկաններն են դիմում գրել հեռանալու մասին:

Սակայն դեռեւս ոչ ոք չի պատասխանել-պարզաբանել, թե ինչու բաժնի օպերատիվ ծառայության տասը աշխատակից միանգամից դիմում գրեցին՝ աշխատանքից ազատվելու խնդրանքով:

Ու քանի դեռ ոստիկանության բաժնի նորանշանակ պետ Զորիկ Վարդանյանը եւ ոստիկանության վարչության պետը չեն համարձակվում լույս սփռել տեղի ունեցած-ունեցող իրադարձությունների իրական պատճառների վրա, հավատ է ներշնչում եւ ներշնչելու մարզկենտրոնում  շրջանառվող վարկածը: Այն է՝ Կապանի ոստիկանության օպերները, ովքեր  2020 թ. մայիսին առնչություն են ունեցել քաջարանյան բացահայտումների հետ, դուրս են մղվում: Ի վերջո նրանք Քաջարանում (հակառակ իշխող կանոնների) հանցագործություն են բացահայտել եւ պետք է պատասխան տան նման հանդուգն եւ օրինական արարքի համար:

Հ.Գ.

Մեծարգո ոստիկաններ, դատախազներ, քննիչներ եւ մյուս իրավապահներ, մի՞թե դժվար էր հասկանալ-գիտակցել, որ չի կարելի մտնել այլ տերության տարածք ու այնտեղ հանցագործություններ բացահայտել:

Այդ ի՞նչ եք արել… Փոխարեն դիմակ չկրող քաղաքացիներին հետեւեք, տուգանեք եւ տանեք ոստիկանության բաժին, Քաջարանում հանցագործություն եք բացահայտում:

Չի կարելի…

Տեսեք՝ դուք չհամարձակվեցիք բացահայտել «Սյունյաց երկրի» դեմ կատարված հանցագործությունները, այդ թվում՝ մեքենայի հրկիզումը (թեեւ տեսանյութ կա նաեւ), եւ ձեր անդորրը ոչ ոք չխանգարեց, իսկ հիմա…

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40