Կապան համայնքում սուբվենցիոն ծրագրերի մեկնարկը տրված է

20.08.2020 17:08
5742

Սիրելի՛ համաքաղաքացիներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Կապան համայնքում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում արդեն իսկ մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման և հիմնանորոգման լայնամասշտաբ աշխատանքները։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են իրականացնել հետևյալ շինաշխատանքները.

►Մ-2 միջպետական մայրուղուց դեպի Բաղաբերդ թաղամասի թիվ 6, 7, 8, 9, 10, 12 շենքերի բակերը և թիվ 2 ՆՈՒՀ տանող ճանապարհը,

►Մ.Ստեփանյան փողոցից դեպի Ազատամարտիկների փողոց և Բաղաբուրջի հուշահամալիր տանող ճանապարհը,

►Ա. Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1, 2, 3, 4, 5 բնակելի շենքերի բակերը և ճանապարհը,

►Բաղաբուրջի հուշահամալիրից դեպի Բաղաբուրջ թաղամաս տանող ճանապարհը,

► Կապան համայնքի Գր. Արզումանյան փողոցի 1-ին նրբանցքի ճանապարհը,

►Գր.Արզումանյան փողոցից դեպի Բեխ թաղամաս տանող ճանապարհը,

►Կապան քաղաքի Մ. Հարությունյան փողոցի սողանքին հարակից տարածքը,

►Գեղանուշ գյուղի ճանապարհի մի հատվածը,

►Արծվանիկ գյուղի ներբնակավայրային ճանապարհահատվածը,

Ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 807 միլիոն 246 հազար դրամ, որի 60%-ը կամ 484 միլիոն 348 հազար դրամը ՀՀ Կառավարության ներդրումն է, իսկ 40%-ը կամ 322 միլիոն 898 հազար դրամը՝ Կապան համայնքինը:

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40