Գուրգեն Ալավերդյան. անկատար մնացին նպատակները

30.04.2021 17:21
6352

Ալավերդյան Գուրգեն Կարոյի, ծնվել է 1995 թ․ սեպտեմբերի 15-ին Քաջարանում։ Մինչեւ 4-րդ դասարան սովորել է Գորիսի Խոզնավար գյուղի միջնակարգ դպրոցում, ապա տեղափոխվել Երեւան՝ սովորել «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրում։ Ամուրի է։

Գուրգենը մանկուց երազում էր օդաչու դառնալ, «Փոքր Մհերն» ավարտելուց հետո որոշել էր ռազմական օդաչու դառնալ, բայց ընդունվելու համար միավորները չբավարարեցին։ 2013 թ․ զորակոչվել է բանակ։ Զորացրվելուց հետո ընդունվել է Գորիսի պետական համալսարանի էլեկտրատեխնիկայի բաժին, աշխատում էր Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում։

Գուրգենը հազար ու մի ծրագիր ուներ՝ պիտի դիպլոմը վերցներ, պաշտոնի բարձրացում էին խոստացել,  2021 թ․ ապրիլին պիտի ամուսնանար ու էլի շատ նպատակներ․․․

Նպատակներ, որոնց իրականացող ընթացքը հատեց 2020-ի սեպտեմբերի 27-ը․ պատերազմ էր ու Գուրգենն իր համաքաղաքացի բազմաթիվ տղաների հետ մեկնեց հայրենիքը պաշտպանելու։

Մայրն ասում է, որ տղան զանգահարելիս ամենաշատը երկու րոպե էր խոսում․ չէր բողոքում, ասում էր, որ ամեն ինչ լավ է․ «Գուրգենն իրականում անթերի էր, կկարծեք՝ մայր եմ ասում եմ, բայց նրան ճանաչող բոլոր մարդիկ կհաստատեն, որ նա անթերի էր․․․»։

Գուրգեն Ալավերդյանը հոկտեմբերի 10-ին Ջրականում (Ջաբրայիլ) բեկորային վիրավորում է ստացել, տեղափոխել են Իշխանաձոր, բժիշկները փորձել փրկել կյանքը, ցավոք չի հաջողվել՝ հոկտեմբերի 11-ին դադարել է բաբախել երիտասարդի սիրտը․․․

ՀՀ նախագահի հրամանագրով Գուրգեն Կարոյի Ալավերդյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով՝ հետմահու։

Տիգրանուհի Բադալյան  

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02