Համայնքի ղեկավարը ընդունել է ԿԽՄԿ Գորիսի ենթապատվիրակության ներկայացուցիչներին

13.12.2023 18:43
1009

Դեկտեմբերի 12-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովին, ով այդ պաշտոնում ավարտում է առաքելությունը Հայաստանում։

Համայնքի ղեկավարը բարձր է գնահատել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ արդյունավետ համագործակցությունը, համայնքում համատեղ իրականացված բազմաոլորտ ծրագրերը և այդ ծրագրերի իրականացման գործում Մուհամեդ Խավցուկովի դերն ու ներդրած ջանքերը։ Նրա համոզմամբ ձևավորված սերտ հարաբերությունները հիմք կհանդիսանան նոր ղեկավարի հետ ևս ցանկալի արդյունքներ գրանցելու համար։

Մուհամեդ Խավցուկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել հնչած բարի խոսքերի համար և համայնքի ղեկավարին ներկայացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության նոր ղեկավար Ժելկո Լեժայային։ Նա ևս բարձր է գնահատել համագործակցությունը համայնքապետարանի հետ՝ ընդգծելով, որ իր աշխատանքի արդյունավետությունը անմիջականորեն կախված է եղել նաև ձևավորված կառուցողական համագործակցությունից:

Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ նա ներկայացրել է կազմակերպության կողմից 2023 թվականին իրականացված բազմաոլորտ ծրագրերը, որոնց բնականոն ընթացքը փոխվեց սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու հետ։

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև գալիք տարվա համար նախատեսված ծրագրերին, որոնք ուղղված են սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիական բնակչության կարիքների, ինչպես նաև տեղահանվածների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների արձագանքմանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40