Եվրամիության դեսպանի այցը Կապան

02.06.2021 18:26
5477

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի և Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոյի հետ։ Ողջունելով դեսպանի այցը Կապան՝ համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մինչ այժմ ԵՄ–ի աջակցությամբ համայնքում իրականացված ծրագրերի համար։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը, համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամները, համայնքապետարանի աշխատակիցները։

Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ դեսպանը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգի, որտեղ զբոսայգու տնօրեն Կառլեն Հայրապետյանը մանրամասն ներկայացրել է ԵՄ–ի աջակցությամբ և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ–ի գործընկերությամբ իրականացված ծրագրերը։ Այդ ծրագրերի շրջանակներում զբոսայգու և համայնքապետարանի տարածքում տեղադրվել են նստարաններ, փոխվել է զբոսայգու լուսավորության համակարգը, ինչպես նաև կառուցվել է խաղահրապարակ Դավիթ Բեկ թաղամասում։ Իր խոսքում Կ․ Հայրապետյանը կարևորել է հատկապես այդ թաղամասում խաղահրապարակ կառուցելու ծրագիրը, քանի որ այն իրականացվել է համայնքապետարան–բնակիչներ–ԵՄ փոխհամագործակցության արդյունքում։

Դեսպանը զրուցել է նաև երիտասարդների հետ՝ ծանոթացել նրանց կողմից բարձրացված խնդիրներին, գործունեությանը և ծրագրերին։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40