«Սյունյաց երկիրը» կդառնա 20 տարեկան. լուսանկարներ խմբագրության արխիվից

31.07.2023 12:50
945

Ժամանակ առ ժամանակ ուխտագնացություն էինք կատարում Ծիծեռնավանք, որ հիմա  ադրբեջանական գերության մեջ է (լուսանկարները՝ 2012 թ․, այդ անգամ մեզ հետ էր նաև «Սյունյաց երկիր» թերթի բարեկամ, լուսահոգի Ռեդիկ Հայրապետյանը)։

* * *

Ծիծեռնավանքի մասին բազում ավանդազրույցներից մեկը ներկայացնում է Երվանդ Լալայանը «Ազգագրական Հանդէսում» (1898-N2): Ահա ավանդազրույցը. «Հոչաս գիւղի մելիք Թումանը շարունակ նեղացնելիս է եղել նոյն գիւղի քահանային, այնպէս որ վերջինս, նրանից ազատուելու համար` մի անէծքաթուղթ է գրել գցել նրա սենեակը ու ինքը փախել, գլուխն ազատել: Անէծքաթղթի զօրությամբ, մելիքը շուտով կորցրել է որդիները, կինը եւ ամբողջ հարստութիւնը: Վերջապէս հասկանալով, որ այդ բոլոր թշուառութիւնները քահանայի անէծքից են առաջացել, գնում է նրան որոնելու, որպէս զի թողութիւն խնդրէ: Անցնում է շատ քաղաքներ, գալիս հասնում Հռոմ, որտեղ իմանում է, որ քահանան վախճանուել է: Յուսահատուած մնում է նա Հռոմի մի վանքում իբր լուսարար եւ միշտ աղօթում իւր հոգու փրկութեան համար: Երեք տարուայ ճգնութիւնից յետոյ ձգում է իւր վերայ տասներկու շղթայ եւ ասում. «Եթէ ազատուած եմ անէծքից` թող այս շղթաները իրենք իրենց արձակուին»: Նոյն գիշերը, երազում երեւում են նրան անիծող քահանան Քրիստոսի հետ եւ ասում. «Մելիք, հրամանաւն Քրիստոսի արձակեմ զքեզ», եւ իսկոյն շղթաներն արձակւում են:

Մի ժամանակ անցնելուց յետոյ, մի օր այս մելիքը կծում է Պետրոս առաքեալի ճկոյթ (ծիծեռնը) մատից եւ պահում բերանում: Իսկոյն սրբերի բոլոր պատկերները վայր են ընկնում: Գալիս են քահանաները եւ նկատելով մելիքի գողութիւնը` կամենում են մասունքը հանել նրա բերանից եւ իրեն էլ սպանել, սակայն սեղանից մի ձայն է լսւում, որ ասում է, թէ մի՛ մերձենաք մելիքին: Ուստի եւ քահանաները ոչ մի վնաս չեն հասցնում մելիքին եւ սա անվտանգ գալիս հասնում է այժմեան Ծիծեռնավանքի տեղը: Այստեղ վաղ ժամանակներից մի շլորի ծառ է լինում, որ շրջապատող բոլոր ժողովուրդներից պաշտուելիս է եղել, մինչեւ անգամ եղջերուները իրենք իրենց գալիս եւ զոհուելիս են եղել նրան: Ահա այս ծառի մօտ մելիքը շինել է այժմեան տաճարը եւ ս. Պետրոսի ճկոյթը (ծիծեռնը) նրա մէջ ամփոփել. այս պատճառով վանքը կոչուել է Ծիծեռնավանք, այսինքն ճկոյթի վանք:

Ասում են, թէ այս մասունքը այժմս էլ մնում է ձախ աւանդատան դռան առաջ գտնուած գերեզմանում»:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40