«Սյունյաց երկրի» ծննդյան օրն է. շնորհավորում ենք բոլոր սյունեցիներին

01.10.2021 10:08
5829

Տասնութ տարի առաջ՝ 2003 թ. հոկտեմբերի 1-ին, լույս տեսավ «Սյունյաց երկիր» թերթի առաջին համարը:

Այդ ժամանակ քչերն էին հավատում, որ նորաստեղծ պարբերականը կդիմանա ի սկզբանե ակնկալվող դժվարություններին եւ կկարողանա կայուն ու հաստատուն ընթացք ունենալ, գնահատելի հետագիծ թողնել Սյունիքի նորօրյա պատմության մեջ: Իսկ այդկերպ կարծողները հիմքեր ունեին…

Բայց «Սյունյաց երկիրը» կարողացավ անցնել մարդկային երեւակայության մեջ չտեղավորվող բազում փորձությունների միջով եւ արժանապատվորեն կյանքի կոչել իր առաքելությունը:

Տարիների ընթացքում «Սյունյաց երկիրը» կարողացավ դառնալ մտքի եւ լույսի յուրօրինակ տաճար, հոգեւոր-մշակութային օջախ, Սյունիքի հասարակական-քաղաքական կյանքի անկապտելի բաղադրիչ:

«Սյունյաց երկիրը»  վերահաստատեց դարերի ընթացքում ձեւավորված ճշմարտությունն առ այն, որ մեր սրբազան երկրամասում զենքի հաղթանակներն անգամ պայմանավորված են եղել գրի հաղթանակով, լույսի հաղթանակով:

«Սյունյաց երկիրը» կարողացավ հավատարիմ մնալ իր անվանը եւ որոշակի նպաստ բերել մեր ազգային արժեքների տարածման եւ այդ արժեքներով իր ընթերցողին առաջնորդելու գործին:

Ականջ խոնարհելով հայոց հանճարներին, «Սյունյաց երկիրը» քայլեց ճշմարտության, արդարության շավիղներով, ձգտեց շնորհք ու բարիք սերմանել եւ մարդկանց առաջնորդել դեպի առաքինություն, հայրենասիրություն, օգտակար գործողություններ:

Այսօր էլ՝ Սյունիքի պատմության բախտորոշ պահին, մարզային պարբերականը բոլոր նրանց հետ է, ում համար թանկ է մեր լեռնաշխարհի ճակատագիրը, ովքեր իսկապես (ոչ թե խոսքով, այլ գործով) գիտակցում են, որ առանց Սյունիքի չի կարող լինել Հայաստան պետություն:

Եւ մենք հավատում ենք, որ Սյունիքն անդամահատելու բոլոր փորձերը ձախողվելու են, որ Սյունիքի շուրջ կուտակված թանձր մառախուղն ի վերջո ցրվելու է, որ նժդեհանալու է մեր ռազմի ոգին, որ մեր անցյալի առասպելական կերպարները ոգեկոչվելու են եւ Սյունիքի անպարտելիության իրական էպոսը շունչ է առնելու ու թեւածելու վերստին:

«Սյունյաց երկրի» ծննդյան օրը եւս մեկ առիթ է հիշելու մեր լեռնաշխարհի բոլոր այն նվիրյալ զավակներին, ովքեր այս  լրատվամիջոցի՝ օրհաս թվացող խառն ու դառն օրերին նեցուկ եղան մեզ եւ ընդհանուր ուժերով դիմակայեցինք խոսքի ազատությանը Սյունիքում քանիցս հայտարարված անողոք պատերազմին:

Այսօր երախտագիտությամբ ենք հիշում նաեւ մեր գրչակից բոլոր ընկերներին, ովքեր ժամանակին իրենցից կախվածն արել են՝ լրատվամիջոցի կայուն ընթացքն ապահովելու գործում: Անգամ նրանք, ովքեր թերթի փորձության ժամին չեն դիմացել ինչ-ինչ գայթակղիչ-քայքայիչ հրավերներին,  տեղ ունեն երախտագիտությամբ ողողված մեր հուշերում եւ սրտերում, քանզի ինչ- որ ժամանակ նրանք էլ մեզ հետ նույն խաչն են կրել:

Եւ փա՜ռք Բարձրյալին, որ այսօր խմբագրակազմն ի վիճակի է տեր կանգնելու պարբերականի ստեղծագործական  ավանդույթներին, տեր կանգնելու տարիներով արած-դրածին, տարիների ջանքով հյուսված հեղինակությանը:

Եւ, իհարկե, հարգանք բոլոր նրանց, ովքեր մոտ երկու տասնամյակ  շարունակ մեզ հավատացել ու հավատում են, ովքեր մեզ վստահել ու վստահում են, ովքեր ի վիճակի են տեսնել  եւ գնահատել  ստեղծագործական այն մեծ որոնումները, որի ճանապարհին է մեր լրատվամիջոցը :

Ծնունդդ շնորհավոր, «Սյունյաց երկիր»:

Թող հետայսու նույնպես երթդ լինի անկանգ, լուսահորդ ու շիտակ:

Սամվել Ալեքսանյան

 

Թրամփը Հռոմի ստատուտի բոլոր երկրներին կոչ է արել դուրս գալ ՄՔԴ–ի կազմից

22.09.2026 21:46

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

22.09.2026 19:19

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

22.09.2026 19:16

«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը նոր կյանք է ստանում

22.09.2026 19:10

Այսօր Երևանից Բաքու է թռել FlyOne ավիաընկերության Gulfstream G450 ինքնաթիռը

22.09.2026 17:53

Գրքի շնորհանդես Վահանավանքում

22.09.2026 16:50

Լեզվական դիտողություններ Հայոց լեռնաշխարհում Նոյյան տապանի վկայությունների մասին

22.09.2026 16:45

Այցելեցինք Նավս սրբազան լեռան գագաթ, որ հեթանոս աստվածների բնակատեղին էր․ իսկապե՞ս Նոյի տապանը բախվել է  այդ լեռնագագաթին

22.09.2026 15:47

«Անկախություն՝ մեր նվիրական արժեքը»․ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին

22.09.2026 12:53

Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը․ ներսից և առավել ցավոտ՝ դրսից, այնպե´ս կխաղարկեն մեր այս պարզունակությունը, որ առաջիկա 100 տարին տակից դուրս չենք գա. Վահե Հովհաննիսյան

22.09.2026 12:47

Ֆիլմի առաջնախաղ Քաջարանում

22.09.2026 12:30

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

22.09.2026 11:12