Մելիքսեթ Պողոսյանի կոչը հերոսական Սյունիքի բնակչությանը

18.10.2020 12:44
19240

Սիրելի հայրենակիցներ

Սեպտեմբերի 27-ին սկսած Հայրենական պատերազմը շարունակում է սաստկանալ եւ ավելի դաժան դրսեւորումներ ունենալ:

Մեր հերոս զավակների խիզախության ու նաեւ նրանց կյանքի գնով կարողանում ենք ձախողել ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական զորքերի առաջխաղացումը:

Չնայած հրադադարի ու զինադադարի մասին եռակողմ հայտարարություններին, ռազմաճակատի հարավային թեւում մարտական գործողությունները նոր թափ են առնում:

Օրհասական ստեղծված իրավիճակում առավել արմատական քայլեր չձեռնարկելու դեպքում մարտական գործողությունները կարող են մոտենալ Սյունիքի սահմաններին, ինչը ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ:

Ռազմաճակատը յուրաքանչյուրիս ֆիզիկական մասնակցության եւ յուրաքանչյուրիս սխրանքի կարիքն ունի:

Կոչ եմ անում բոլորիդ եւ հատկապես ֆիզիկական ու ռազմական կարողություններով օժտված տղամարդկանց՝ կամավորագրվել ԵԿՄ Սյունիքի մասնաճյուղի՝ կազմավորվող նոր գումարտակին՝  անհապաղ ռազմաճակատ մեկնելու համար:

Մարզի ամեն մի տարածաշրջանից 50 մահապարտ կամավորագրվելու դեպքում մենք կկարողանանք ոչ միայն դիմակայել թշնամուն, այլեւ հակագրոհի անցնել:

Սիրելի հայրենակիցներ

Մեր ժողովուրդը ճակատագրական օրեր է ապրում, սրբազան պատերազմ է…

Պատմության ամենադժվարին իրավիճակներում անգամ Սյունիքն իր վճռորոշ խոսքն ասել է: Մենք պետք է հավատարիմ մնանք մեր հերոս նախնիների՝  պարտություն չհանդուրժող եւ հաղթական ոգուն:

Բոլոր կամավորականները, ում համար սրտամոտ է իմ կոչը, ովքեր կարձագանքեն այս մարտակոչին, թող մինչեւ օրվա վերջ տեղյակ պահեն մեզ եւ պատրաստ լինեն ռազմաճակատ մեկնելու:

Հանուն հայրենիքի, հանուն ազատության՝ ի զեն, սյունեցիներ:

Մելիքսեթ Պողոսյան (Մելո)

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24