ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը Սյունիքում

04.12.2022 21:27
2520

Դեկտեմբերի 3-ին Սյունիքի մարզում էր ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը: Նրա գլխավորած պատվիրակության կազմում էին վարչության պետի տեղակալ Ա․Ռիբակովը, մարդասիրական ծրագրերի համակարգման բաժնի պետ Վ․Չերնիշովը եւ պաշտոնատար այլ անձինք։ Պատվիրակությանն ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 3-ին հանդիպումներ է ունեցել Կապան եւ Քաջարան համայնքների ղեկավարներ Գևորգ Փարսյանի ու Մանվել Փարամազյանի, ինչպես եւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ:

Հանդիպումներին մասնակցել են «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը, գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը, «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ տնօրեն Անդրեյ Սինյակովը եւ Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Ակնկալվում է, որ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյայի այցի արդյունքում Սյունիքի մարզին առնչվող մի քանի  ծրագրեր կմշակվեն ու կյանքի կկոչվեն:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40