Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13
2202

Մեղրի քաղաքում հաջողությամբ ավարտվել են Փոքր թաղի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները, որոնք կարևոր քայլ են քաղաքի մշակութային և տնտեսական զարգացման, ինչպես նաև դեպի Մեղրի զբոսաշրջության ակտիվացման գործում։

Աշխատանքների ավարտի առթիվ կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, բնակիչներ, ինչպես նաև ծրագրի իրականացման այլ շահագրգիռ կողմեր։ Միջոցառման ընթացքում ընդգծվեց նախագծի կարևորությունը ինչպես քաղաքի համար, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի զարգացման առումով։

Ծրագրի շրջանակներում վերակառուցվել են Փոքր թաղի պահպանական գոտու՝ Մեժլումյան և Վազանց փողոցները, կահավորվել են զբոսաշրջային ցուցանակներով, կառուցվել ավտոկայանատեղիներ, և ներդրվել լուսավորման, խմելու ջրի, ոռոգման ու կոյուղու նոր համակարգեր։

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, իսկ բովանդակության պատասխանատուն Զբոսաշրջության կոմիտեն էր։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն, որոնք հաջողությամբ ավարտվել են սահմանված 270 օրվա ընթացքում։

Փոքր թաղի վերածնունդը նոր հնարավորություններ է ստեղծում Մեղրիի զբոսաշրջային ներուժի զարգացման համար՝ այն դարձնելով ավելի գրավիչ զբոսաշրջիկների և տեղացիների համար։ Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ հաստատում է պատմական ժառանգության պահպանման և արդիականացման կարևորությունը՝ միաժամանակ խթանելով համայնքի սոցիալ-տնտեսական զարգացումը։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12