1 մլրդ 435 մլն դրամ կտրվի համայնքային սուբվենցիոն ծրագրերին. միայն Քաջարանի ծրագիրը 1,1 մլրդ դրամ է

24.02.2022 11:49
5526

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում գումար հատկացնել Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզպետարաններին:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ այս որոշմամբ 1 մլրդ 435 մլն դրամ կհատկացվի մարզպետարաններին՝ 13 համայնքներում շուրջ 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

Արագածոտնի մարզպետարանին կհատկացվի 4 մլն դրամ, Արարատի մարզին՝ 42,2 մլն դրամ, Արմավիրի մարզին՝ 28 մլն դրամ, Գեղարքունիքին՝ 145 մլն, Լոռու մարզին, 38 մլն, Շիրակին՝ 23 մլն եւ Սյունիքին՝ 1 մլրդ 181 մլն դրամ:

Սանոսյանի խոսքով, Սյունիքին հատկացվող գումարը Քաջարանի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման ծրագիրն է, որում ընդգրկված ենք աղաքի 25 շենքեր, որոնցից 3-ն ավարտական տեսքի է բերվել, 22-ում 60 տոկոս եւ ավելի աշխատանք է արվել. «Այս խոշոր ծրագրում կառավարությունն ունի 70 տոկոս մասնակցություն, 25 տոկոսը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերով է եւ միայն 5 տոկոսն է, որ համայնքը պետք է տրամադրի: Այդ 5 տոկոսի կեսը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է հատկացրել որպես հովանավոր: Ստացվում է, որ Քաջարանի 25 շենքերի նման ծավալի հսկայական  ծրագրին համայնքն ունեցել է 2,5 տոկոս մասնակցություն»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով Քաջարանում էներգաարդյունավետության բարելավման ծրագրին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ասաց. «Սա չափազանց կարեւոր ծրագիր է, մենք օգնում ենք, որ քաղաքացին կոմունալ վարձերի գծով խնայողություն ունենա, դա իր սոցիալական վիճակի համար ավելի ծանրակշիռ ներդրում է»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40