Խոսք հիշատակի. Արաքսյա Ծատրյան

12.07.2022 14:40
4122

98 տարեկանում վախճանվել է Կապանա տան հնագույն բնակիչներից մեկը՝ Արաքսյա Քրիստափորի Ծատրյանը: Ծնվել է 1924 թվականին Եղվարդ գյուղում, կողակիցն էր Հայրենական մեծ պատերազմի մասնակից Արիստակես Դավթյանի: Տակավին Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1942 թվական) աշխատանքի է ընդունվել Կապանի սոցիալական ապահովության բաժնում՝ որպես տեսուչ: Այդ բնագավառում նա երկար ճանապարհ է անցել, իսկ 1963 թվականից մինչև կենսաթոշակի անցնելը՝ 1985 թվականը, ղեկավարել է Կապանի քաղխորհրդի գործկոմի սոցիալական ապահովության բաժինը:

Աշխատանքում և կյանքում Արաքսյա Դավթյանին բնորոշ էին պարտաճանաչությունը և սկզբունքայնությունը. այդ մասին են վկայում բազմաթիվ խրախուսանքները: Երկարատև, անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է ՀԽՍՀ սոցիալական ապահովության նախարարության պատվոգրով, հոբելյանական մեդալներով, բազմաթիվ շնորհակալագրերով: Նրա ղեկավարած կոլեկտիվի աշխատանքը ևս բարձր է գնահատվել Հայկական ԽՍՀ սոցիալական ապահովության մինիստրության կողմից:

Արաքսյա Ծատրյանը նաև հասարակական ակտիվ կյանքով է ապրել: Նա մի քանի գումարման Կապանի քաղխորհրդի պատգամավոր է եղել, ընտրվել է Կապանի շրջանի կուսկազմակերպության կոնֆերանսի պատվիրակ: Պարկեշտ կնոջ, սոցիալական բնագավառի սկզբունքային ղեկավարի հիշատակը վառ կմնա ճանաչողների սրտերում:

                                                                                                                     Մի խումբ ընկերներ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40