«Կյանքս՝ կյանքիդ գնով»

07.04.2021 12:47
6605

Կապանի արվեստի մանկական դպրոցում անցկացված հուշ-ցերեկույթն այս խորագիրն էր կրում՝ նվիրված մերօրյա պատերազմի նահատակ Գարիկ Մարգարյանին: Կրթօջախի դահլիճի բեմում բարձրաճաշակ անկյուն էր ձեւավորվել նրա մասին պատմող նյութերով, իսկ միջոցառման ներկաների մեջ զսպանակված ցավ ու վիշտ կար՝ կյանքից անդառնալիորեն հեռացած հայրենիքի պաշտպանի համար: Միջոցառմանը մասնակցում էին Գարիկի հարազատներն ու մտերիմները, մանկավարժներ, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ովքեր նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան երրորդ պատերազմում ընկած տղերքի հիշատակը:

Կրթօջախի սաները ներկայացրին զոհված մարտիկի կարճատեւ կյանքի դրվագներ, որոնք ընդմիջվում էին երաժշտական կատարումներով ու պարային կոմպոզիցիաներով: Համերգը եզրափակվեց կրթօջախի երգչախմբի (ղեկավար՝ Մարինա Նահապետյան) կատարումով:

Գարիկի մասին ջերմ ու հուզիչ խոսքեր ասացին Վահանավանքի հոգեւոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը, մանկավարժ Ռիմա Մարգարյանը, Սյունիքի մարզպետարանի զորահավաքային բաժնի պետ Արսեն Գրիգորյանը:

Միջոցառման ավարտից հետո էլ  ներկաները չէին շտապում հեռանալ, այլ շարունակում էին պատառիկներ հիշել Գարիկի կարճատեւ, բայց իմաստալից կյանքից:

 

Վահրամ Օրբելյան

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38