Մեղրի֊Արևիքի արժանավոր զավակ Մարատ (Միքայել) Օհանյանը 70 տարեկան է

02.02.2024 10:13
1313

Միքայել Վոլոդյայի Օհանյան. ծնվել է 1954թ. փետրվարի 2-ին Մեղրի քաղաքում: Տեղի Ստեփան Շահումյանի անվան միջն. դպրոցը 1971-ին ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ եւ վարկ» բաժինը, որն ավարտել է 1976-ին: Այնուհետեւ գործուղվել է Մեղրի եւ աշխատել շրջխորհրդի գործկոմի ֆինբաժնի ավագ վերահսկիչ-վերստուգիչ (1976-77թթ.), որից հետո ընտրվել կոմերիտմիության Մեղրու շրջկոմի քարտուղար: 1977թ. ընտրվել է կոմերիտմիության Մեղրու շրջկոմի առաջին քարտուղար եւ աշխատել մինչեւ 1981թ.: 1981-83թթ. եղել է Մեղրու կուսշրջկոմի բաժնի վարիչի տեղակալ, 1983-85թթ.` շրջխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ, 1985-91թթ.` կուսշրջկոմի բաժնի վարիչ, 1991-93թթ.` Մեղրու ԲՈՒԱՏՁ-ի տնօրեն: 1993-2013թթ. Մեղրու բանկային համակարգում էր:

2012թ. սեպտեմբերի 12-ին ընտրվել է Մեղրի համայնքի ավագանու անդամ, ավագանու բնապահպանական հանձնաժողովի նախագահ: 2013 թ. նոյեմբերի 19-ին հրաժարվել է ավագանու անդամի պարտականություններից` տեղական և տարածքային իշխանությունների հետ բնապահպանության ոլորտում սկզբունքային տարաձայնություններ ունենալու պատճառով:

2013 – 2015թթ. «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ում տնտեսագետ էր:

***

Առաջին հայացքից սովորական այս կենսագրության մեջ (մինչդեռ) կան բազմաթիվ այլ շերտեր, որոնք մեր հոբելյարին դուրս են բերել այլ՝ մեզանում ձևավորված ստանդարտներից դուրս (բացառապես դրվատելի) հարթություն։

Մեղրի֊Արևիքի արժանապատիվ լինելիության, զարգացման ու բարգավաճման համար նրա նվիրումը տարիներ շարունակ ուշագրավ դրսևորումներ է ունեցել։

Մեղրու տարածաշրջանի գյուղերի ամրապնդումը, երկրամասի առջև ծառացած հիմնախնդիրների ողջամիտ լուծումը եղել և մնում է նրա գլխավոր երազանքը։

Իսկ տարածաշրջանում իրականացվող բնապահպանական տարակուսելի քաղաքականությանն ընդդիմանալու համար տարիներ առաջ ազատվել է աշխատանքից և առողջական խնդիրների առաջ կանգնել։

Այսօր էլ մեղրեցու նրա տեսակն ընդօրինակման արժանի է։

Այսօր էլ մեղրեցու նրա տեսակով է ամուր Սյունյաց աշխարհի սրբազան այդ անկյունը, որը հայրենիք է յուրաքանչյուր արժանապատիվ հայի համար։

Ծնունդդ շնորհավոր, մեր լավ ընկեր ու բարեկամ, Մեղրի֊Արևիքի արժանավոր զավակ։

Քեզ՝ առողջություն և նորից առողջություն։

«Սյունյաց երկիր»

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

23.10.2026 11:51

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:57

Պահա՛նջ՝ չեղարկե՛լ «Թրամփի ուղին»․ Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛

23.10.2026 10:46

Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել

23.10.2026 10:29

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և կարճվել վարույթները

23.10.2026 10:19

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32