«Բարբառը մեր հարստությունն է», խոսում ենք Սյունիքի բարբառով

24.02.2023 16:49
6512

Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված Քաջարանի մշակույթի պալատում Արուսիկ Պապյանի հեղինակությամբ տեղի ունեցավ բաց դաս՝ նվիրված Սյունյաց աշխարհի գիտահետազոտող մանկավարժ, մեթոդիստ, ուսուցիչ Ռոբերտ Էջանանցուն: Ներկայացվեցին Ռոբերտ Էջանանցու հավաքագրած Լեռնաձորի, Քաջարանի և Կապանի տարածաշրջանների բանավոր զրույցները՝ խրախճանականներ, օրհնանքներ, ասացվածքներ, հանելուկներ, խաղիկներ և ժողովրդական բանահյուսության այլ նմուշներ: Բաց դասի ընթացքում ցուցադրվեցին Ռոբերտ Էջանանցու հավաքագրած բարբառով խաղիկները, ներկաները ունկնդրեցին նրա արխիվային տեսանյութերի երաժշտական բարբառային կատարումները: Ներկաների շարքում էին նաև Ռոբերտ Էջանանցու ընտանիքի անդամները, դուստրը՝ մանկավարժ, երաժիշտ Լիլիթ Գրիգորյանը, ով ներկայացրեց հայրիկի հետաքրքիր հումորային պատմությունները՝ կապված ժողովրդական բարբառի համ ու հոտի և առանձնահատկությունների մասին:

Հուրուրուցը օմման տան նի,

Ա շոն կո’րի, խոխաս քոն նի,

Հարըս-մարըս, տոնըս-տըղըս,

Խընեցավ մուն հարած եղըս։

Անումըդ հինչ ա՞՝… Մինաս,

Շե՞լակըդ հինչ ա՝… գիլա՜ս,

Շտեղըս քինո՞ւմ՝… Վըչըքան,

Հինչիյըս քինո՞ւմ՝… ըխչըկան։

Բաց դասի հեղինակ Արուսիկ Պապյանը Ռոբերտ Էջանանցու այս պատգամներով ավարտեց դասը.

Զարմացող աշակերտն իմ երջանկությունն է:

Զրուցակից աշակերտն իմ հարստությունն է:

Չկայացող աշակերտն իմ պարտությունն է:

Դմբո աշակերտն իմ դժբախտությունն է:

Ով մինուճար զավակ է, իմ ուրախությունն է։

Ես մեռանիմ դառնամ ի հող,

Գիրս մնա հիշատակող…

Բաց դասի վերջում անցկացվեց թիմային ինտելեկտուալ խաղ՝ նվիրված Մայրենի լեզվին, բարբառին ՝ Քաջարանի թիվ 1, թիվ 2 դպոցների և Լեռնաձորի հիմնական դպրոցի աշակերտների մասնակցությամբ: Թիմերը 4-ն էին: Տեղում ընտրվեցին թիմերի անունները՝ «Խելացիներ», «Էջանանցու սաներ», «Բվիկ», «Էվրիկա»: Հաղթող ճանաչվեց «Բվիկ» թիմը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40