Կապանի շրջանի բարբառային տարբերակը

10.05.2024 15:27
1821

Սյունյաց աշխարհի մաս կազմող Կապանի շրջանն իր բնակավայրերով միջին դիրք է գրավում Արցախի, պատմական Պարսպատունիքի միջեւ, որի հետեւանքով դարեր ի վեր այն շրջապատված է եղել տարբեր բարբառային միջավայրերով: Դրանով իսկ նրա բարբառային բնութագիրն ինքնին հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն հայ բարբառագիտության, այլեւ պատմական հայրենագիտության համար: Սակայն Կապանի խոսվածքները, ցավոք, մինչեւ օրս գիտականորեն ուսումնասիրված եւ նկարագրված չեն:

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի բարբառագիտության բաժինը 1977 թվականից պարբերաբար գիտարշավներ էր կազմակերպում ՀԽՍՀ տարբեր բնակավայրեր` հայրենի խոսվածքները գրի առնելու եւ հավաքված նյութի հիման վրա բարբառագիտության ատլաս կազմելու նպատակով: Հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով Արեւմտյան Հայաստանից մազապուրծ փախած փոքրաթիվ բարբառների խոսվածքները կորստից փրկելու վրա` ինչ-որ չափով երկրորդ պլան էր մղվել Արեւելյան Հայաստանի բարբառային միավորների հավաքչական գործը: Սակայն 1990 թ. գիտարշավներն ընդհատվեցին` համապատասխան ֆինանսավորման բացակայության պատճառով: Այդպիսով արեւելյան տարածքի շատ բնակավայրերի, այդ թվում նաեւ Կապանի շրջանի, խոսվածքները չուսումնասիրվեցին: Ինստիտուտի բարբառագիտության բաժնում առկա է այդ տարիներին գրի առնված (բարբառային բոլոր հատկանիշներով) շրջանի ընդամենը երկու միավոր` Կապան քաղաքի (լրացնող՝ Արեւիկ Դավթյան) եւ Վերին Խոտանան գյուղի (լրացնող` Ալմարա Անտոնյան):

2003 թ. ամռանը Ֆրանսիայի Արեւելյան լեզուների եւ մշակույթների ինստիտուտի հայագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց բարբառագիտական տասնօրյա գիտարշավ Կապանի շրջան` մասնակցությամբ հիշյալ ամբիոնի, ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտի եւ Երեւանի պետական համալսարանի գիտաշխատողների: Խմբի նպատակն էր շրջանում նախնական բարբառագիտական հետազոտական աշխատանքներ կատարելը: Ձայնագրվեցին մի քանի գյուղերի բարբառախոսների խոսքը, ինչպես նաեւ գրի առնվեցին Արծվանիկի ենթախոսվածքը (լրացնող` Սվետլանա Մանուչարյան):

Կապանի շրջանի բնակավայրերի` մեր ձեռքի տակ եղած բարբառային փոքրաթիվ նյութերի ուսումնասիրությունը, այնուամենայնիվ, թույլ է տալիս անել որոշ եզրակացություններ:

 Ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի առաջարկած քերականական միահատկանիշ (ըստ բայի ներկա ժամանակի կազմության) բնութագրմամբ` Կապանի շրջանի խոսվածքները մտնում են երկու տարբեր բարբառային ճյուղի մեջ` ում (օտըմ ըմ) եւ (լ) իս (ուտիս ըմ): Հետագայում ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանը, կիրառելով միջազգային լեզվաբանական մեթոդներ, հայ բարբառների դասակարգման համար առանձնացրեց հարյուր տարբերակիչ հատկանիշներ, որոնցով նորովի խմբավորեց մեր բարբառային միավորները եւ հստակեցրեց բարբառ, խոսվածք, ենթախոսվածք հասկացությունները: Ըստ այդ դասակարգման` հայերենն ունի 44 բարբառներ եւ դրանց մեջ մտնող բազմաթիվ խոսվածքներ եւ ենթախոսվածքներ:

 Ելակետ ընդունելով այդ չափանիշները` կարելի է փաստել, որ հիշյալ տարածքում հիմնականում խոսում են Ղարաբաղի բարբառի մեջ մտնող խոսվածքներով: Կապանի բարբառային միավորները միջին դիրք են գրավում Գորիսի եւ Խանագահի (Ղարաբաղի) խոսվածքների միջեւ:

Ղարաբաղի բարբառը, որը պատկանում է բարբառների արեւելյան խմբակցությանը, իր հիմնական հատկանիշներով, ըստ Գ. Ջահուկյանի, 5-րդ դարում արդեն կազմավորված ինքնուրույն միավոր էր: Ավելին, կարելի է ասել, որ այն պահպանել է գրաբարից տարբերվող այնպիսի հնաբանություններ, որոնք երբեմն հանգում են հնդեվրոպական նախալեզվին:

Ժաննա Միքայելյան

Բանասիրական գիտությունների թեկնածու,

ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտ

«Սյունյաց երկիր» թերթ,

№ 24-25 (160-161),

10 սեպտեմբերի 2008 թ.

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40