Պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը և Գորիսի համալսարանը կես տարի ղեկավարած Թեհմինա Մարությանը ռեկտորի ընտրությունից առաջ ինքնաբացարկ ներկայացրին. ինչու՞

31.05.2022 16:37
8661

Մայիսի 30-ին Գորիսի պետական համալսարանում ռեկտորի ընտրություն էր...

Համալսարանի ռեկտոր ընտրվեց Տիգրան Վանդունցը, ով տեխնիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ և ժամանակին դասախոսում էր Գորիսի պետական համալսարանում, իսկ վերջին շրջանում (տնօրենի պաշտոնակատարի կարգավիճակով) գլխավորում էր Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը:

Քվեարկությունից առաջ, սակայն, տեղի ունեցան զարգացումներ, որոնք, անշուշտ, ուշադրության արժանի են: Խոսքը ռեկտորի պաշտոնին հավակնող Թեհմինա Մարությանի և Լեռնիկ Պետրոսյանի առեղծվածային ինքնաբացարկի մասին է: Ընդ որում՝ նրանցից և ոչ մեկը դեռևս չի պարզաբանել, թե ինչով էր պայմանավորված նման քայլը:

Թեհմինա Մարությանը գրականագիտության ոլորտում ճանաչված դեմք է մեր օրերում և մոտ կես տարի գլխավորել է Գորիսի պետական համալսարանը:

Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը կրթության ոլորտի (այդ թվում՝ բուհական) փորձառու և ճանաչված մասնագետ է, մի քանի դասագրքի  և  ուսումնամեթոդական  աշխատանքի հեղինակ:

Եվ դժվար է պատկերացնել, որ նրանք Գորիսի պետական համալսարանի ռեկտորի թեկնածու են առաջադրվել միայն առաջադրվելու համար:

Ու ողջամիտ հարց է առաջացել՝ ի՞նչ է տեղի ունեցել քվեարկությունից ժամեր առաջ, որ Թեհմինա Մարությանն ու Լեռնիկ Պետրոսյանը հրաժարվել են իրենց որոշումից:

Հրաժարականից հետո մրցույթը տեղի է ունեցել Տիգրան Վանդունցի և ԳՊՀ ամբիոնի վարիչ Հրայր Պետրոսյանի միջև:

Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդում, սակայն, ռեկտորի ընտրության հարցը չէր միայն օրակարգում:

Կառավարման խորհուրդն այսուհետ կգլխավորի Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ով օրեր առաջ էր ընդգրկվել խորհրդի կազմում: Մինչ այդ խորհուրդը ղեկավարում էր ԳՊՀ նախկին ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, ով այդ պարտականությունը ստանձնել էր ռեկտորի պաշտոնը 2021-ի դեկտեմբերի 20-ին թողնելուց հետո (լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ):

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40