Որոտնավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցում պղծել են Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու գեղանկարները

11.04.2023 12:53
79456

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Մակար վարդապետ Հակոբյանն էր ամիսներ առաջ Որոտնավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցում տեղադրել Սուրբ Գրիգոր Տաթևացու և Սուրբ Հովհան Որոտնեցու գեղանկարները:

Ապրիլի 10-ին հայտնի է դարձել, որ այդ նկարները պատառոտել են:

Սյունյաց թեմի առաջնորդարանը տեղի ունեցած սրբապղծության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել մարզի իրավապահ մարմիններին, որոնք հետաքննություն են նախաձեռնել:

Առայժմ հանրության մեջ շրջանառվում է տեսակետը, թե վանդալիզմի հեղինակները Սիսիանի տարածաշրջան անարգել ներխուժած ադրբեջանցիներն են, որոնցից մեկը դեռևս չի հայտնաբերվել:

Ի դեպ, վանքը, որ կոչվում է Որոտնա կամ Վաղատնո, ուխտական վայր է դարձել Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից, ապա վերաշինվել Սյունյաց թագավոր Սմբատի հրամանով ու Շահանդուխտ թագուհու ջանքով: Ասել է թե՝ Որոտնավանքը Սյունյաց աշխարհի գլխավոր սրբավայրերից է, ուստի և սրբապիղծներին հայտնաբերելն ու արդար դատաստանի առջև կանգնեցնելը մարզի իրավապահների պատվի և արժանապատվության խնդիրն են:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40