Լույս է տեսել «Սյունյաց երկրի» հատուկ համարը՝ նվիրված Սյունիք-Զանգեզուրի ինքնապաշտպանության հերոս Պողոս Տեր-Դավթյանին

16.08.2023 11:46
1795

Համարի ծավալը 14.5 տպագրական մամուլ է (A 4 չափսի 116 էջ), տպաքանակը՝ 1000 (https://cutt.ly/owgFe3wb):

Համարը լույս է տեսնում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի մեկենասությամբ:

Համարը բացվում է Գևորգ Փարսյանի ողջույնի խոսքով և Սամվել Ալեքսանյանի խմբագրականով՝ «Պողոս Տեր-Դավթյանի կենսագրությունը. անհրաժեշտ ճշգրտումներ և վերաշարադրման փորձ»:

Խմբագրականն օրեր առաջ ներկայացվել է ընթերցողին՝  ­­­https://cutt.ly/KwgD88Tk :

Իսկ այսօր ընթերցողին ենք ներկայացնում Գևորգ Փարսյանի ողջույնի խոսքը՝ «Հարգանք Պողոս Տեր-Դավթյանի հիշատակին» վերտառությամբ:

***

Կապանի տարածաշրջանը դարեր շարունակ հայ ժողովրդին տվել է մեծանուն պետական, քաղաքական ու մշակութային գործիչներ, զորավարներ, մտավորականներ, որոնցից յուրաքանչյուրն առանձնահատուկ խոնարհումի է արժանի: Կապանի տարածաշրջանը դարերի ընթացքում բազմիցս ցույց է տվել, թե ինչպես պետք է պաշտպանել հայրենիքը, երբ այն վտանգի մեջ է, երբ ոտնահարում են հայոց արժանապատվությունը և փորձում բռնազավթել հայրենական մեր տունը: Այսօր մենք՝ որպես սյունեցիներ, որպես կապանցիներ, մեր հերթին ձգտում ենք արժանավոր հաջորդը լինել նախնիների, ձգտում ենք տեր կանգնել հարյուրամյակներով հյուսված-ձևավորված ազգային մեր ավանդույթներին ու արժեքներին, ձգտում ենք երեխաներին դաստիարակել նախնիների ոգով և օրինակով: 2020թ. Արցախյան պատերազմից հետո մեր առջև նորովի ծառացավ գալիք սերնդի ռազամահայրենասիրական դաստիարակության հիմնախնդիրը: Ու նախնիների հերոսական վարքը կրկին դարձավ ոգեշնչման աղբյուր և ընդօրինակման արժանի: Այդ առումով մեզ առավել սրտամոտ, հետաքրքիր ու վայելուչ էր Կապանի՝ բոլոր ժամանակների ամենանշանավոր զավակներից, ամենավառ կերպարներից մեկի՝ Պողոս Տեր-Դավթյանի մարդկային ու զինվորական նկարագիրը:

Հայոց այդ նվիրյալի ու մեծ նահատակի կերպարին անդրադառնալու, նրա հիշատակը հավերժացնելու ուրիշ պատճառներ էլ կային: Ժամանակը և միջավայրը, որում գործում էր Պողոս Տեր-Դավթյանը, նույնությամբ կրկնվում են նաև մեր օրերում: Մարտահրավերներն էլ նույնն են, ինչին Սյունիք-Զանգեզուրը բախվեց 1918-20թթ.: Անգամ հակառակորդի հարձակումների կամ ռազմական սադրանքների թիրախները և ուղիները նույնն են, ինչը 20-րդ դարասկզբին էր: Միևնույն ժամանակ՝ մի տեսակ բարոյական պարտք ունեինք այդ հերոսի հանդեպ, ում ժամանակակիցները «Կրտսեր Դավիթ Բեկ» էին անվանում: Մեր ավագ սերնդի ներկայացուցիչները տասնամյակներ շարունակ (հատկապես 1960-ականներից սկսած) ձգտել են ըստ պատշաճի հավերժացնել նրա հիշատակը, բայց ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել: 2022թ. օգոստոսի 20-ին Կապանի կենտրոնում կանգնեցրինք նրա հրաշալի կիսանդրին, որը կարճ ընթացքում միահյուսվեց մեր քաղաքի ընդհանրական նկարագրին, և որի շուրջ ստեղծված պուրակը դարձավ մեր համաքաղաքացիների ամենասիրելի վայրերից մեկը: 2022 թվականի գարնանը ձեռնարկեցինք նաև Պողոս Տեր-Դավթյանին նվիրված հոդվածաշարի հրապարակում, որտեղ ներառված էր մոտ երեք տասնյակ լրագրային հրապարակում, գիտական ուսումնասիրություն, ինչն էլ նպաստեց Պողոս Տեր-Դավթյանի կերպարը հասարակության առավել լայն շրջանակներին ճանաչելի դարձնելուն։ Հիմա հերթական քայլն է կատարվում՝ բոլոր այդ նյութերը համախմբվում, ի մի է բերվում թերթային մեկ համարում, որպեսզի ընթերցողն ամբողջական և համակողմանի պատկերացում կազմի Պողոս Տեր-Դավթյանի կյանքի և գործունեության մասին: Պարբերականի այս հրատարակությունը, համոզված եմ, սկզբնաղբյուրի նշանակություն կունենա բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն նորովի բացահայտել և ուսումնասիրել մեծ հայի, մեծ սյունեցու ու մեծ կապանցու կյանքի ուղին։ Ողջունում եմ «Սյունյաց երկիր» թերթի հերթական հատուկ համարը և ակնկալում, որ լրագրի խմբագրակազմը կշարունակի հետևողականորեն լուսաբանել մեր երկրամասի հերոսական անցյալը, կշարունակի այսօրվա ու գալիք սերունդների հուշերում արթուն պահել այն նվիրյալների անունն ու հիշատակը, ովքեր պատմության քառուղիներում ապահովել են Սյունիքի արժանապատիվ ընթացքը և Սյունիքի բացառիկ դերակատարությունը՝ հայոց լինելիության դժվարին ճանապարհին:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40