Շրջայց՝ համայնքային մանկապարտեզներում

18.01.2023 21:44
2202

Հունվարի 17–ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը համայնքապետարանի կրթության ոլորտի պատասխանատուների հետ աշխատանքային շրջայց է կատարել Կապանի թիվ 2, թիվ 5 և թիվ 12 նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալու առկա խնդիրներին և կարիքներին, ինչպես նաև կրթական գործընթացին։

Համայնքի ղեկավարը տնօրենների ուղեկցությամբ շրջել է մանկապարտեզների խմբասենյակներում, ծանոթացել փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ մանուկների առօրյային և սննդակարգին:

Կարևորելով նախադպրոցական կրթության դերը երեխաների համակողմանի զարգացման գործում՝ Գևորգ Փարսյանը տնօրեններին և մեթոդիստներին հորդորել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը և որակի բարելավմանը։

Նշենք, որ համայնքային ենթակայության հիմնարկեր շրջայցերը կրելու են շարունակական բնույթ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40