Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի «Գտնված երազ»-ն ու «Մանկության մոլորակ»-ը

29.11.2022 14:50
4297

Քաջարան քաղաքում գործող մանկապարտեզներից երկուսը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ենթակայության են՝ երկուսն էլ քնարական անվամբ՝ «Գտնված երազ» և «Մանկության մոլորակ»: Վերջինս գործում է 1972 թվականից, ասել է թե՝ այս տարի լրացել է նախադպրոցական այդ հիմնարկի կես դարը: Կրթօջախը տեղակայված է Տերյան փողոցում գտնվող երկհարկանի տիպային շենքում, որն այս օրերին հիմնանորոգվում է: Մանկապարտեզը 1993 թվականից ղեկավարում է նախադպրոցական կրթության և դաստիարակության նվիրյալ Ռուզաննա Առաքելյանը՝ մոտ 40 տարվա անցած ճանապարհով:

«Կյանքը սկսվում է նախադպրոցական համակարգից, աշխատում ենք անմեղ երեխաների հետ և փորձում ենք մենք էլ նույնը մնալ, որովհետև այլ կերպ հնարավոր չէ, եթե երեխայասեր չես, չես կարող այս հաստատությունում աշխատել»,- մանրամասնում է տիկին Առաքելյանը:

Մանկապարտեզը գործունեությունը սկսեց երկու խմբով, այժմ գործում է հինգ խումբ, 90 տեղանոց մանկապարտեզ 100-110 երեխա է հաճախում:

Մանկապարտեզի տարեգրության մեջ մի հիշարժան իրադարձություն կա. 2017 թվականին տնօրեն Ռուզաննա Առաքելյանը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցել է միջազգային մրցույթի՝ «Վարպետություն՝ առանց սահմանների», որտեղ մեր հանրապետությունը ներկայացնող երեք մանկապարտեզներից մեկի ղեկավարն էր: Իսկ ընդհանրապես մրցույթին ներկայացված էր նախկին Խորհրդային Միության երեք տասնյակից ավելի մանկապարտեզ:

Ի դեպ, տնօրենը նույն մրցույթին մասնակցեց հաջորդ տարի ևս. այդ անգամ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը։

Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման «Մանկության մոլորակ» փորձն արժանացավ մասնակիցների հավանությանը, իսկ տնօրենը գնահատվեց շնորհակալագրով:

Ռուզաննա Առաքելյանին հանդիպեցինք «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատությունում՝ իր ղեկավարած մանկապարտեզում կատարվող հիմնանորոգումների պատճառով։ Միավորվել են երկու մանկապարտեզը՝ մինչև հիմնանորոգման ավարտը:

«Գտնված երազ» հիմնադրվել է 1990 թվականին, համեմատաբար երիտասարդ կրթօջախ է, բայց ձեռքբերումներ ունի մանուկների նախադպրոցական կրթության կազմակերպման գործում: 2016 թ. հիմնանորոգումից հետո վերստին բացեց դռները՝ հանրապետության այն ժամանակվա նախագահի, բարձրաստիճան այլ անձանց մասնակցությամբ:

Նույն թվականից կրթօջախը ղեկավարում է Նաիրա Գևորգյանը:

Տնօրենը տեղեկացնում է, որ նոր է վերադարձել վերապատրաստումից՝ կոմբինատի հովանավորությամբ:

Մանկապարտեզն ունի չորս խումբ՝ մեկ կրտսեր, մեկ միջին և երկու ավագ:

Ակամայից հիշում ենք անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկի խոսքերը. մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է: Մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են գաղափարներն՝ ըստ յուրաքանչյուրի փորձի: Մանավանդ երբ խոսքը վերաբերում է վաղ տարիքից և՛ մայրենի, և՛ օտար լեզուներ ուսուցանելուն: Բայց, այնուամենայնիվ, նախադպրոցական տարիքում նախապատվությունը պիտի տրվի խաղին, շրջակա աշխարհից տարրական գիտելիքներ ստանալուն:

Զրուցակիցս նկատում է, որ մանկանը հեռացրել են խաղից, շեշտը դրված է նրան գրաճանաչ դարձնելուն. «Այնուամենայնիվ, անում ենք այն, ինչ մեզնից է պահանջվում, աշխատում ենք հատուկ ծրագրերով, մենք չենք որոշողը, եթե այսօր երեխան տառաճանաչ պիտի գնա դպրոց, դա մեր պարտականությունն է, պարտավոր ենք կատարել վերադասի պահանջները: Նախանշված ծրագրերը պիտի իրականություն դառնան»:

Հընթացս տեղեկանում ենք, որ մանկապարտեզին Զանգեզուրի ՊՄԿ-ի կողմից վեց միլիոն դրամի ապրանք է հատկացվել՝ ժամանցի պարագաներ՝ բակում տեղադրելու համար՝ սղարան, կարուսել և այլն: Շուտով մանուկների առօրյան ավելի բովանդակալից կլինի և ավելի կմերձենա իր անվանը՝ մանկության մոլորակ:

«Գտնված երազ» և «Մանկության մոլորակ» նաև մեր օրերի համար շատ կարևոր հարց են լուծում՝ կանանց զբաղվածության խնդիրը։

«Երբ 2016 թ. «Գտնված երազ» կրկին բացեց դռները, այստեղ 40 աշխատատեղ բացվեց։ Երիտասարդներ կային, ովքեր կրթություն ունեին, բայց  չէին աշխատում։ Եվ նրանցից չորս տասնյակն ընդգրկվեց նախադպրոցական կրթության և դաստիարակության ոլորտում։ Այդ հանգամանքն առիթ եղավ, որ այս պարտեզն անվանենք «Գտնված երազ», այսինքն դա մի երազ էր, որ իրականություն դարձավ,- անցած օրերն է վերհիշում Նաիրա Գևորգյանը և հավելում,- իրենց մանկապարտեզի աշխատակիցներն ընդունվեցին հարցազրույցով։ Բացի այդ, նրանք օգտվում են այն բոլոր արտոնություններից, ինչ կոմբինատի աշխատակիցները՝ անվճար բուժում, սոցիալական փաթեթների տրամադրում, ուսանողների ուսման վարձի վճարում և այլն»։

Արդեն նշեցինք, որ այս օրերին երկու մանկապարտեզը մի հարկի տակ են, միասին են իրականացնում մանուկների կրթության և դաստիարակության գործը:

«Այստեղ համերաշխ աշխատում ենք, բայց մեր օրրանը մեզ ձգում է, հուսանք, որ հիմնանորոգման աշխատանքները հնարավորինս շուտ կավարտվեն: Շնորհակալ ենք կոմբինատի ղեկավարությանը, որ ջանում է երեխաների ուսումնադաստիարակության համար իդեալական պայմաններ ստեղծել: Մեզ էլ մնում է ճիշտ դնել հիմքը, մատաղ սերնդին դաստիարակել իր հայրենիքին նվիրվածության ոգով, հայեցի լեզվամտածողությամբ»,- մանրամասնում է Ռուզաննա Առաքելյանը:

Երկու մանկապարտեզն էլ գործում են անվճար հիմունքներով: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է հոգում բոլոր ծախսերը և տարեցտարի ավելացնում իր ենթակայության ներքո գտնվող երկու մանկապարտեզին հատկացվող գումարները: Դրանք ակներև են, երբ շրջում ես «Գտնված երազ»- ում՝ ճաշակով ձևավորված թեմատիկ անկյուններ, արդիական կահավորված սենյակներ, տարբեր մարզագույքով հագեցած մարզադահլիճ։ Իսկ բակը շուտով կհամալրվի ժամանցի պարագաներով։

Ակամա մտաբերում ենք աստվածաշնչյան պատգամը. «Կրթիր մանկանն իր ճամփան սկսած ժամանակ, որ իր ծերության ժամանակ էլ դրանից չխոտորվի»:

Ամենավերջում եղանք «Մանկության մոլորակ» մանկապարտեզում, որը երեք ամիս է, ինչ «Ապառաժ» ՍՊ ընկերության շինարարներին է հանձնված: Կրթօջախի մասնաշենքից միայն պատերն են մնացել: Երևում է, որ միանգամայն այլ տեսքով կընդունի մանկավարժներին և սաներին:

- Շենքի հարևանությամբ էքսկավատորը մի փոս է բացել, այդտեղ հետագայում ապաստարան է լինելու,- տեղեկացնում են շինարարները:

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Հայկ Թադևոսյանի

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55