Նարեկ Սինանյան․ անավարտ նպատակներ

10.05.2021 16:41
5750

Նարեկ Սերգեյի Սինանյան․ ծնվել է 1992 թ. մայիսի 26-ին Գորիս քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Գորիսի թիվ 3 դպրոցում։ Ավարտել է Գորիսի պետական համալսարանը, մասնագիտությամբ իրավաբան էր։

2012-2018 թթ․ աշխատել է ոստիկանությունում:

2019 թ․ պայմանագրային սպայական ծառայության է անցել Խնձորեսկի զորամասում, զբաղեցրել հետախուզական դասակի հրամանատարի պաշտոնը:

Ամուսնացած էր՝ ունի 2 երեխա։

Նարեկի մասին պատմել ընկերները դժվարանում են․ «Ցավալի է, նրա մասին հիշելն արդեն ցավոտ է, ի՜նչ ծրագրեր ուներ, ինչպե՜ս էր սիրում կյանքը, ինչքա՜ն էր լցված կյանքով։ Ամենալավ բառերն եմ ուզում ասել, բայց մի այդպիսի բառ միտս չի գալիս, որը ցույց կտա, թե ինչքան լավ, նվիրված, հայրենասեր երիտասարդ ենք կորցրել․․․»:

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ Նարեկի որդին նոր էր ծնվել․ Նարեկը երազել էր տղա ունենալու մասին ու աշխարհի չափ ուրախացել, որ իր 5-ամյա դուստրն աշխարհում պաշտպան ու հենարան եղբայր կունենա։

Սեպտեմբերի 26-ի առավոտյան էր Նարեկը վերադարձել հերթապահությունից, գիշերը զանգահարել էին ու նա գնացել էր․․․

Զինվորականների ընտանիքներում գիշերային զանգերը, ուսումնական ու մարտական տագնապները, մի քանի օրով բացակայելը սովորական է․․․

Միայն առավոտյան Նարեկի երիտասարդ կինը պիտի իմանար, որ պատերազմ է սկսվել, աղոթեր, տագնապեր, զանգահարեր ամուսնուն՝ իմանար, որ Արցախում է։

Նարեկը զանգահարում էր կնոջը՝ հնարավորության դեպքում, խոսում, հարցնում իր նորածին որդուց, 5 տարեկան աղջկանից, հույս տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու։ Միայն մի անգամ, ինչ-որ բան կանխազգալով, թե իրավիճակի ծանրության պատճառով, Նարեկն անկեղծացավ․ «Հնարավոր է, որ չվերադառնամ, դու մեր երեխաներին լավ նայիր, հնարավոր է՝ միայնակ, բայց պիտի հասցնես բոլոր այն նպատակներին, որ նախատեսել ենք միասին»։

Լեյտենանտ Նարեկ Սինանյանը կռվել է Արա լեռում, Ջրականում և Հադրութում:

Հոկտեմբերի 12-ին թշնամու անօդաչու սարքի հարվածից զոհվում է Նարեկը՝ անավարտ թողնելով բազմաթիվ նպատակներ․․․

 

Տիգրանուհի Բադալյան

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02