Ցուցադրանքում ձեռագործ աշխատանքներ էին և անուշահամ ուտեստներ

08.04.2023 12:52
2900

Մայրության և գեղեցկության տոնը՝ Ապրիլի 7-ը  նշանավորվեց գեղեցիկ սեռին նվիրված տարբեր միջոցառումներով: Քաջարանի մշակույթի պալատի երկրորդ հարկի նախասրահում տեղի ունեցավ համայնքի՝ տարբեր նախասիրություններ ունեցող ձեռներեց, շնորհալի կանանց աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Ցուցադրանքում ձեռագործ աշխատանքներ էին (ուլունքագործություն, ասեղնագործություն, հելյունագործություն) և անուշահամ արտադրանք՝ տորթեր, թխվածքներ, շոկոլադ:

«Տնամեջը», օրինակ, հրուշակեղեն էր ցուցադրում, «Թելատուն»՝ տեքստիլ արտադրանք, ընդ որում կենցաղային տոպրակների վրա  կապանյան խոսվածքով գրություններ էին՝ էս էն պընդ  տոպրակնա կամ չտեսություն չանիս, աբուռին առևտուր կանիս:    Քաջարանից հարգելի բացակայողներ կային, բայց նրանց աշխատանքները ցուցադրվում էին՝ Ելենա Աբրահամյան, Անժելա Ղազարյան, Մարիամ Հակոբյան: Ներկայացված էին նախկին գրադարանավարուհի Լարիսա Անդրեասյանի ասեղնագործած կտավները:

Ցուցահանդեսի մասնակից Արաքսյա Իսրայելյանն ասում է, որ Քաջարանում նման միջոցառումների կարիքը շատ կա՝ փորձի փոխանակման և միմյանց ճանաչելու առումով:

22-ամյա Նոնա Իսրայելյանը զբաղվում է հրուշակագործությամբ, սիրով ներկայացնում էր իր պատրաստած տորթը, թխվածքները: Առայժմ ոչ մի տեղ չի աշխատում, ասում է, որ իր պատրաստածը վաճառվում է, ասել է թե եկամուտի աղբյուրն իր քաղցրահամ արտադրանքն է: Սկզբում պատրաստում էր մտերիմների, բարեկամների համար, հետո հրուշակեղեն պատրաստելու հոբբին վերածվեց բիզնեսի:

Սեդա Գեղամյանն աշխատում է «Գտնված երազ» մանկապարտեզում  որպես դաստիարակ, ասեղնագործությամբ զբաղվում է արդեն երեք տարի: Ցուցահանդեսում նրա աշխատանքների մի փոքր մասն էր միայն:

Լիանա Գրիգորյանը ներկայացավ իր ձեռագործ գլխազարդերով, Արմինե Կարապետյանը ուլունքագործ պայուսակներով, Աննա Թադևոսյանը ներկայացրեց ֆետրե խաղալիքներ ու դեկորի այլ պարագաներ, իսկ Մանե Հարությունյանը հանդես եկավ  ձեռագործ շոկոլադների լայն ընտրանիով:

Միջոցառումը չսահմանափակվեց միայն ցուցահանդես-վաճառքով: Դիմահարդար Լիլիթ Բարսեղյանը և վարսահարդար Անուշ Հարությունյանը վարպետաց դասեր անցկացրին:

Ցուցահանդեսին մասնակցում էր և ներկաներին բարեմաղթանքներ հղեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը:

Համայնքի ղեկավարը ցուցահանդեսի բոլոր տաղավարներից ձեռք բերեց  ներկայացված գործերից:

Վահրամ Օրբելյան

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02