Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նախկին տնօրենը 15 միլիարդ դրամ է վերականգնել բյուջե

01.03.2022 20:53
6786

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելի քան 15 միլիարդ դրամ է վերականգնել պետական բյուջե՝ քրեական գործով պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու համար։ Այդ մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։

ՊԵԿ-ում քննված քրեական գործով պարզվել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նախկին տնօրենը  «հատուկ մշակված և կիրառված սխեմայով կատարել է ԶՊՄԿ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ, որի հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել ու արդյունքում պետական բյուջե չի վճարվել ավելի քան 15 միլիարդ դրամ»։

Ըստ ՊԵԿ քննչական վարչության՝ կոմբինատը Արաբական Միացյալ Էմիրություններում ձևականորեն հիմնված ընկերության հետ կնքել է խտանյութի էականորեն էժան գնով առքուվաճառքի պայմանագրեր, սակայն խտանյութն իրականում վաճառել է իրական գնորդի՝ միջազգայի ընկերության, որը զբաղվում է խտանյութի վերամշակմամբ։

Նախկին տնօրենը այս գործով եղել է մեղադրյալ։ Նա վերականգնել է 15 միլիարդ դրամը ու ինչպես ՊԵԿ-ն է նշում, գումարը վերականգնվել է ոչ թե Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ակտիվներից, այլ անձնական միջոցներից։

civilnet.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40