«Սյունիք» ֆուտբոլային ակումբի աղջիկների թիմը

07.03.2024 17:46
1579

Մանկապատանեկան այդ թիմը ստեղծվել է 2023 թ.: Հենց սկզբից էլ մարզիչն ինքս եմ եղել: Ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, բայց մագիստրատուրան սովորել եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Մանկավարժություն և սպորտային մարզումներ» բաժնում: Նախկինում խաղացել եմ «Գանձասար», «Նորավանք», «Գորիս» աղջիկների թիմերում: Հետո ստացել եմ մարզչի C կարգի արտոնագիր, հիմա հաճախում եմ B կարգի արտոնագրի  համար կազմակերպված դասընթացի:

Սկզբից մեկ-երկու հոգի էին կամեցել մասնակցել թիմին: Հետագայում՝ հայտարարությունների, գովազդների շնորհիվ ցանկացողները շատացան: Եղել են ամիսներ, երբ երեք հոգով ենք մարզումներ արել, բայց հետո գնացել ենք դպրոցներ, ընդունելություն կազմակերպել, և քիչ-քիչ ավելացել է մասնակիցների թիվը:

Հանրապետության մասշտաբով առաջնությունների առայժմ չենք մասնակցել, որովհետև երեխաների տարիքը թույլ չի տվել: Սեպտեմբերից կսկսվի  Հայաստանի առաջնությունը, կմասնակցենք մանկապատանեկան թիմերի մրցումներին, մինչ այդ կունենանք ընկերական խաղեր:

Թիմում արդեն ընդգրկված են շուրջ 30 սան՝ յոթ տարեկանից մինչև 16 տարեկան:

Ընկերական խաղեր ենք անցկացրել «Նոա-աղջիկներ»-ի թիմի հետ, որը ձմեռային հավաքի էր եկել Կապան, մի խաղն ավարտվել է 3:3, մյուսը՝ 6:2 հաշվով՝ հօգուտ «Նոա-աղջիկներ»-ի: Այդուհանդերձ շատ գոհ եմ մեր երեխաների խաղից, մրցակից թիմն արդեն ութ տարի է՝ խաղում է առաջնությունում, իսկ մենք ընդամենը մեկ տարվա փորձ ունենք:

Մարզումներն անցկացնում ենք «Գանձասար» մարզաբազայում, բայց միայն աղջիկների թիմին թույլատրվում է մարզումներ անցկացնել նաև «Լեռնագործ» մարզադաշտում:

Ունենք նաև բարձրագույն խմբի աղջիկներ՝ 16 տարեկանից բարձր:

Մեր թիմի ստեղծման նախաձեռնությունը Ֆուտբոլի ֆեդերացիայինն էր. սահմանված է, որ տղաների թիմին զուգահեռ պետք է լինի նաև աղջիկների թիմ:

Դիմորդներ լինում են, կան նաև դուրս եկողներ, հիմնականում ծնողների հետ է խնդիր լինում՝ հոգեկերտվածքը թույլ չի տալիս, ասում են՝ աղջիկն ինչ է, ֆուտբոլն ինչ, երբեմն մեզ են դիմում, որ զրուցենք ծնողների հետ և համոզենք նրանց:

Թիմում լավ երեխաներ կան, պատահել է՝ մարզումներ չենք արել, բայց կարողացել ենք հաղթել այն թիմին, որը մարզված էր: Մտածում եմ՝ դա կապված է մեր կապանյան բնավորության, մեր պայքարող տեսակի հետ:

Միշտ խորհուրդներ եմ հարցնում ինձնից ավելի փորձառու և հին մարզիչներից, երկար տարիներ փորձ ունեցող մարզիչների մարզումներին եմ հետևում, ինքնակրթությամբ եմ զբաղվում:

Թիմի ֆինանսական ծախսերը հոգում է ակումբը՝ գլխավորությամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի:

Քաջարանից էլ երեխաներ ունենք, ակումբը նրանց տեղափոխման խնդիրն էլ է հոգում, նաև խաղացողների հագուստի խնդիր լուծում:

Ցանկություն կա ընդլայնել աղջիկների թիմի ընդգրկվածության աշխարհագրությունը՝ Գորիս, Սիսիան, Քաջարան…

Մի խոսքով՝ նորաստեղծ թիմ է, բայց լավ հեռանկարներ ունի, հուսով եմ՝ մանր քայլերով կհասնենք բարձունքների:

 Սուսաննա Բաղդասարյան

«Սյունիք» ֆուտբոլային ակումբի

աղջիկների թիմի մարզիչ

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40