Սյունիքում ամենախոշոր մարզահամալիրը բացեց դռները

16.01.2023 12:00
2605

«Առողջ մարմնում՝ առողջ հոգի» ձևակերպումը լավագույնս կյանքի կոչելու հնարավորություններ են ստեղծվել մարզկենտրոն Կապանում: Հունվարի 14-ին հանդիսավորապես բացվեց «ԻնՍպորտ-Սյունիք» մարզաառողջարարական բազմաֆունկցիոնալ համալիրը, որի կառուցապատման ընդհանուր մակերեսը կազմել է 7514 քառ. մետր: Մարզահամալիրի թողունակությունը մեկ ժամում 200 մարդ է, գործելու են լողավազաններ (մեծահասակների համար և մանկական), որոնք հագեցած են ֆիլտրման գերժամանակակից քառաստիճան համակարգով, ժամանակակից մարզասարքերով կահավորված ֆիտնեսի սրահ, բռնցքամարտի ու արևելյան մարտարվեստի սրահներ և այլն: Մեծահասակների լողավազանը 38 մ է և հարմարեցված է ինչպես ակտիվ լողի, այնպես էլ հանգստի համար:

 Մարզական բաղադրիչից բացի՝ կարևոր է նաև սոցիալականը: Մարզահամալիրի գործարկմամբ՝ ստեղծվել է 42 մշտական աշխատատեղ՝ 195.000 դրամ միջին աշխատավարձով, և սա դեռ ներդրումային ծրագրի առաջին փուլն է:

   Մարզահամալիրի բացմանը մասնակցում էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, կառույցի շինարարությունը իրականացրած կազմակերպությունների ղեկավարներ, հանրապետության զանգվածային լրատվամիջոցների լրագրողներ:

Օրվա խորհրդին պատշաճող օրհնության կարգ կատարեցին Սյունիքի թեմի առաջնորդական տեղապահ գերաշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը և Վահանավանքի հոգևոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը:

«Այսօր շատ կարևոր օր է իմ գիտակցական կյանքում, որովհետև իմ հարազատ քաղաքում, որտեղ ծնվել եմ, իմ մանկության քաղցր հիշողություններն այս հող ու ջրի հետ են կապված, կատարում եմ մի լավ գործ: Եվ կատարում եմ մեծ հպարտությամբ, որովհետև այս մասշտաբի, այս կարգի ենթակառուցվածք Հայաստանի ոչ մի մարզ չունի, մենք այն շարունակելու ենք և մանուկների համար ունենալու ենք մի գրավիչ գոտի: Կապանում չորս միլիոն դոլարի չափով ներդրում ենք կատարել, որովհետև հավատում էինք Սյունիքի ապագային, մեր զարգացմանը,- ողջերթի խոսքում ասաց Արսեն Քարամյանը և սահուն անցում կատարեց Կապանի բարբառին,- բոլորիդ սիրում եմ, մուք ուժեղ ընք, մենք ամեն ինչ հաղթահարելու ենք, և շատ լավ օրեր են կյալու, լավ նիք»:

«Ուրախ եմ, որ այս ծրագիրն իրականացավ հետպատերազմյան իրականության մեջ: Անշուշտ, համալիրի բացումը խթան կլինի թե սպորտի զարգացման, թե քաղաքի կյանքի աշխուժացման համար: Այն միջոց կլինի և առողջ ապրելակերպի, թե ժամանցի կազմակերպման համար: Կուզենայի նաև փաստել, որ այս ծրագիրն իր մասշտաբով ու ֆինանսական ներդրման չափով առանձնահատուկ է, և Կապան համայնքում իրականացված ներդրումային ծրագրերի շարքում խոշորներից մեկն է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանին՝ այս կարևոր ներդրման համար, սա յուրահատուկ օրինակներից մեկն է, թե ինչպես կարելի է սիրել իր ծննդավայրը»,- բարեմաղթանքի խոսքում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

   Համալիրի մուտքի մոտ արդեն ծածանվում էին Հայաստանի Հանրապետության և Կապան քաղաքի դրոշները: Իսկ «ԻնՍպորտ-Սյունիք»-ի դրոշը բարձրացնելու  պատիվը վերապահվեց   «ԻնՍպորտ» -ի խորհրդի գործադիր տնօրեն Դավիթ Հայրապետյանին և «ԻնՍպորտ-Սյունիք»-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանին:  Իսկ մարզահամալիրի մուտքը երիզող ժապավենի կտրելու արարողությունը կատարեցին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը և «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը:

    Այնուհետև արարողության մասնակիցները ծանոթացան մարզահամալիրի պայմաններին. ներսում նվագախումբը հանրածանոթ մեղեդիներ էր հնչեցնում, իսկ լողավազանի լազուր ու վճիտ ջուրը պարզապես լողով զբաղվելու անզուսպ ցանկություն էին առաջացնում…

Մնում է հավելել, որ ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի 2025 թվականին և կձգվի մինչև 2028 թ. կեսերը: Նախատեսվում է համալիրի ձախ հատվածում հիմնել այգի, մանկական երկաթուղի, սահադաշտ, շատրվաններ, համերգային սրահ (400 նստատեղով) և փոքրիկ սրճարան: Այս ամենով կամբողջանա մարզաառողջարարական համալիրի տարածքը:

                                                                                        Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40