Սիսիանցի աժդահա Զաքոն՝ Պողոս Տեր-Դավթյանի «աջ բազուկը»

08.08.2022 10:42
3547

Խոսքը, անշուշտ, Զաքար Տեր-Ղազարյանի մասին է…

Շատ ափսոս, որ նրա լուսանկարն այդպես էլ չգտանք…

Սիսիանի Ղարաքիլիսա գյուղից էր (ներկայումս՝ Սիսիան քաղաք):

Գյուղական ուսուցիչ էր, բայց կյանքը ստիպել էր, որ զենք վերցնի եւ միանա Սյունիքը պաշտպանող հերոսների փաղանգին:

1918-20 թթ. եղել է Զանգեզուրի շրջանային խորհրդի անդամ, Սիսիան ենթագավառի կոմիսար, Զանգեզուրի ինքնապաշտպանության ղեկավար թիմի անդամ:

Դեռեւս 1918-ի տարեսկզբին Անդրանիկը հենց նրան էր հանձնարարել 20-30 տարեկան հայ երիտասարդների զորահավաքը:

Անդրանիկին հղած նամակներից մեկում Զաքոն գրում է՝ «Ստացա ձեր նամակը, վաղվանից սկսում եմ դերս կատարել: Արդեն սկսել եմ գործել դեզերտիրների դեմ… Մոբիլիզացիան խոստանում եմ անցկացնել լավ»:

Պողոս Տեր-Դավթյանի եւ Զաքոյի կողմից՝ սիսիանցիներից կազմված փառապանծ հեծյալ ջոկատը քանիցս Զաբուղի ձորերում ու Քաչալ դաղի (գլուխ Ձագեձորո) բարձունքներում, Սեւ լճի մերձակայքում հաղթանակ է կերտել՝ թուրքերի դեմ մղած անհավասար մարտերում:

Նախիջեւանի խաների դեմ օրհասական բախումներում այդ ջոկատը գործել է անթիվ սխրանքներ՝ չթողնելով, որ թուրքն արեւմուտքից մտնի Սիսիանի տարածք:

Զաքոն Սյունիքի փրկարար հերոսամարտի այն քաջերից է, որոնց կյանքի գնով Զանգեզուրը պահպանվեց որպես Մայր Հայաստանի անբաժանելի մաս:

Քաջ գիտակցելով անիշխանության կործանարար հետեւանքներից ժողովրդին փրկելու անհրաժեշտությունը՝ եռանդուն գործունեությամբ սանձահարում էր չարագործներին եւ մեր ազգային ու քրիստոնեական արժեքներն ուրացողներին:

Դեպի Սյունիքի թշնամիներն իր անողոք գործելակերպով վաստակել էր ե՛ւ թուրքերի, ե՛ւ բոլշեւիկների ատելությունը:

Զաքոյի ծննդյան եւ մահվան տարեթվերն անհայտ են:

Նժդեհի կենսագիր Ավոն նրան ներկայացնում է իբրեւ Պողոս Տեր-Դավթյանի «աջ բազուկ»:

Եղիշե Իշխանյանի մեզ ծանոթ գքում կարդում ենք Պողոս Տեր-Դավթյանի դրվատական խոսքը Զաքոյի մասին. «Անհամեստություն չի լինի ասելը, որ մասնակցել եմ Զանգեզուրի բոլոր նշանավոր կռիվներին՝ օգնական ունենալով հանգուցյալ Զաքար Տեր-Ղազարյանին, Սիսիանի մարտական ուժերով, որոնցից 300-ը՝ ձիավոր…»:

Նա էլ այն մարդկանց թվում էր, որոնց 1920 թ. օգոստոսի 2-ի գիշեը գնդակահարեցին Գորիսի բանտում:

Նրա աճյունն էլ՝ Արշակ Շիրինյանի, Վահան Խորենու եւ Միքայել Աղամյանի մասունքների հետ, ամփոփված է Գորիսի կենտրոնում՝ քաղաքային զբոսայգու մի անկյունում՝ առանց հիշատակի քարի, անհայտության մեջ:

Սիսիանի Նիկողայոս Ադոնցի անվան պատմության թանգարանի նախկին տնօրեն, Սիսիանի պատմության լավագույն գիտակ ու մեր բարեկամ Ծովինար Պետրոսյանը պատմում է, որ մինչեւ հիմա Սիսիանում զրույցներ են շրջանառվում Զաքոյի հերոսությունների մասին: Շատ տարիներ առաջ նրա մասին հատկապես պատմում էր Խանզադա անունով մայրիկը, ով Զաքոյի ժամանակակիցն էր ու բարեկամը (Խանզադա մայրիկը Սիսիանում ներկայումս գործող նկարիչ Սլավիկ Խաչատրյանի մորական կողմով տատն էր):

Ասում են նաեւ՝ Զաքոն նախկինում էլ մի անգամ ձերբակալվել էր թուրքերի եւ բոլշեւիկների պատվերով. անմիջապես վրա էին հասել նրա մարտական ընկերները, ովքեր կասկածում էին, որ Զաքոն կգնդակահարվի: Ու երբ այդ անհանգստությունը հայտնում են Զաքոյին, նա պատասխանում է՝ «Մի՞թե իմ այսքան կատարածից հետո որեւէ հայ ձեռք կբարձրացնի ինձ վրա, եթե հայերը պիտի ինձ սպանեն, ուրեմն թող սպանեն»: Այդ անգամ մարտական ընկերները կանխեցին ողբերգությունը, սակայն հետագայում, ինչպես ասացինք, նա գնդակահարվեց թուրքացած-բոլշեւիկացած հայերի ձեռքով, այն էլ՝ դաժանաբար:

Հ. Գ.

Հավատում ենք՝ երախտապարտ սիսիանցիները քաղաքի կենտրոնում երբեւէ կանգնեցնելու են մեծ նահատակներ Պողոս Տեր-Դավթյանի եւ Զաքոյի հուշարձանը:

Մենք երախտապարտ կլինենք բոլոր նրանց, ովքեր լեգենդար Զաքոյի մասին տեղեկություններ կտրամադրեն խմբագրությանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40