«Հայը, մանավանդ սյունեցին, ե՞րբ է խուճապի ենթարկվել». Արծվանիկի դպրոցի տնօրեն

15.10.2020 10:42
5999

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Արծվանիկի դպրոցում բնականոն սկսվել է աշխատանքային ուսումնական շաբաթը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարք էր կիրառել Արծվանիկի ուղղությամբ։ Այդ օրը դպրոցում դասապրոցեսը դադարեցվել էր, բայց ինչպես Արծվանիկում, այնպես էլ հարակից գյուղերում խուճապ չկար։

«Բոլոր աշակերտները, ուսուցիչները ներկա են, զանգը հենց հիմա հնչեց ու սկսեցինք դասապրոցեսը։ Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, շնորհակալ ենք, որ հետաքրքրվում եք»,– Aravot.am-ի հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց դպրոցի տնօրեն Լուսինե Հարությունյանը։ Վերջինս զարմացավ խուճապի մասին մեր հարցից։ «Հայը, մանավանդ սյունեցին, ե՞րբ է խուճապի ենթարկվել, որ հիմա վախենա։ Ուժեղ ենք»,–ասաց տիկին Հարությունյանը՝ նշելով, որ սա նաեւ իրենց պատերազմն է, պիտի հաղթանակած դուրս գալ։ «Մեր տղերքը սահմանին՝ առաջնագծում հաղթում են, մենք թիկունքում պիտի հաղթենք, ու այս օրերին պիտի մի տառ ավելի սովորեցնենք աշակերտին, հայրենասիրության դասեր պիտի շատ տանք վաղվա սահմանը պահողին»,– ասաց Լուսինե Հարությունյանը։ Արծվանիկ գյուղում եւս անդորր է եւ գյուղացիներն իրենց առօրյա հոգսերով են։

Ի դեպ, բացի այն, որ գյուղից կամավորներ են մեկնել առաջնագիծ, «Արծվանիկի ապագա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվեց հանգանականություն։

Արդեն 6 մլն 738 հազար դրամ փոխանցվել է «Հայաստան» համահայկական դրամին։
 

aravot.am


 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40