Գորիսում, Մեղրիում, Տաթեւում, Տեղում ավագանիներն ընտրված են, թեեւ պարզ չէ, թե Մեղրիում եւ Տաթեւում ո՞ր քաղաքական ուժի ներկայացուցիչը կգլխավորի համայնքը

24.10.2021 16:09
5433

Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հաստատվել են 2021 թ, հոկտեմբերի 17-ին Գորիս, Տաթեւ, Տեղ համայնքներում կայացած ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները:

Հանձնաժողովն ըստ համայնքների յուրաքանչյուր կուսակցության հատկացրել է հասանելիք տեղերն ավագանու կազմում:

Ըստ այդմ՝ Գորիս համայնքում «Ա.Առուշանյան» դաշինքին հատկացվել է 13 մանդատ, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությանը՝ 1 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 7 մանդատ:

Տաթեւ համայնքում  «Ապրելու երկիր» կուսակցությանը հատկացվել է 2 մանդատ, «Շանթ դաշինք» կուսակցությանը՝ 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 7 մանդատ:

Տեղ համայնքի ավագանում «Ապրելու երկիր» կուսակցությունը կունենա 5 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 10 մանդատ:

Այսօր տեղի է ունեցել նաեւ թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բաշխվել են Մեղրի համայնքի ավագանու կազմում ընտրությանը մասնակցած կուսակցություններին հատկացվելիք տեղերը:

2 մանդատ կունենա «Ազատական» կուսակցությունը, 6 մանդատ՝ «Հանրապետություն» կուսակցությունը, 5 մանդատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 2 մանդատ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Ավագանու ցուցակներում ընդգրկվածներն ինքնաբացարկ կարող են ներկայացնել մինչեւ հոկտեմբերի 27-ը՝ ժամը 14.00-ն: Իսկ հոկտեմբերի 28-ին կկազմվեն նշված համայնքների ավագանու անդամների անվանական ցուցակները:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40