ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

11.09.2020 14:12
6100

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 09.09.2020 թ., հմ. 1187-Ա/2 հրաման) «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացը կկազմակերպվի Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.՝ (077/099)33-76-90, (098)19-67-07): Մասնակիցների ցանկությամբ դասընթացի կազմակերպման ձևը (առկա, հեռավար, հիբրիդային) և ժամանակացույցը կարող է համաձայնեցվել: 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • դիմում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի անունով (Ձև-1, լրացվում է տեղում),
  • 3x4 չափի երկու լուսանկար,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
  • աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը,
  • անձնագրի պատճենը,
  • մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
  • Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը*:

Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց և սքանավորելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
*Վերապատրաստման դասընթացի արժեքը, ներառյալ մասնակիցներին տրամադրվող բաշխիչ նյութերը և սուրճի ընդմիջումները, կազմում է 80000 (ութսուն հազար) դրամ: Կկազմակերպվի նաև Էլեկտրոնային թեստավորում (համալսարանի համակարգչային կենտրոններում ներդրված են գիտելիքների ստուգման ավտոմատ համակարգեր) վերապատրաստվողների համար, ինչն ուղղված կլինի վերամասնագիտական փափուկ  հմտությունների զարգացմանը:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Վերապատրաստման գործընթացը կազմակերպվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին նախապատրաստելու նպատակով կազմակերպվող վերապատրաստումների համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված քննությունների համար նախատեսված թեմաների բովանդակության և հարցաշարին համապատասխան Գորիսի պետական համալսարանի կողմից մշակված ուuումնական ծրագրի և թեմատիկ պլանի հիման վրա:  Դասընթացն իրականացվում է մոդուլային-կրեդիտային համակարգով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը ներառում է վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները, և կամընտրական դասընթացների առարկայախումբ (առաջարկվում է կամընտրական երկու մոդուլ՝ յուրաքանչյուրը 15 ժամ ծանրաբեռնվածությամբ, որոնցից առանց լրացուցիչ վճարման դասընթացի մասնակիցը կարող է ընտրել մեկը):
Պարտադիր դասընթացները ներառում են հինգ մոդուլներ՝ երեք կրեդիտ (95 ժամ) ուսումնական բեռնվածությամբ.

  • Հանրակրթության բնագավառի օրենսդրություն,
  • Իրավունքի հիմունքներ,
  • Գնումների գործընթացի կազմակերպում,
  • Կիրառական հաշվապահություն,
  • Կիրառական մանկավարժություն և հոգեբանություն:

Կամընտրական դասընթացներից առաջարկվող մոդուլներ.

  • Տեքստային և գործարար փաստաթղթերի մշակման տեխնոլոգիա,
  • Օտար լեզու հատուկ նպատակներով։

Դասընթացը կվարեն Գորիսի պետական համալսարանի և հանրակրթության ոլորտի փորձառու աշխատակիցներ, հրավիրված այլ մասնագետներ (https://gorsu.am/աշխատակազմ-3/):
Դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 11-ից 25-ը ներառյալ՝ Գորիսի պետական համալսարանում (Աշխատակազմի կառավարման բաժին, հեռ.՝ (077/099)33-76-90, (098)19-67-07) ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 10.00-ից 16.00-ն: 
Դասընթացը կկազմակերպվի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 19-ը: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.

Բջջ.՝ (077/099)33-76-90 , (098)19-67-07, (095)29-01-18
Կայք՝ www.gorsu.am
E–mail` gorissu@mail.ru 
Fb` https://www.facebook.com/ԳՊՀ-Վերապատրաստումներ-Training-Courses
Հասցե`                          ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, Աշխատակազմի կառավարման բաժին):

Վերապատրաստման դասընթաց

 


«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08