Հարժիսցիները գործնական քայլերի ակնկալիքով դիմում են օրերս Սյունիք այցելող վարչապետին

11.07.2023 19:14
2708

Հարգելի պարոն Փաշինյան

Սյունիքում տեղեկություններ են շրջանառվում, թե առաջիկա օրերին Դուք այցելելու եք մարզ:

Եվ մենք, ցանկալի ու սպասված համարելով այդ այցը, փորձում ենք օգտվել պատեհ առիթից և Ձեր առջև բարձրացնել Գորիսի տարածաշրջանի (Տաթև համայնքի մեջ մտնող) Հարժիս գյուղի բնակչության մեծամասնությանը մտահոգող երեք հարց՝ գոնե այս անգամ ակնկալելով գործնական քայլեր:

Առաջին. Մ 2-ից Հարժիս ձգվող մոտ 6.5 կմ երկարությամբ ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է 1960-ականներին՝ վաթսուն տարի առաջ: Եվ շատ վաղուց այդ ճանապարհը դարձել է գրեթե անանցանելի՝ քանդվածքներ, փոսեր...

Երբ Դուք՝ վարչապետ ընտրվելուց հետո առաջին անգամ, այցելեցիք Գորիս, մենք դուրս եկանք Մ 2 մայրուղի՝ Ձեզ ողջունելու և շնորհավորելու: Նաև մեր այդ դարդը ներկայացրինք: Դուք լսեցիք և խոստացաք հարցին լուծում տալ: Հետո մեր ասելիքը նաև գրավոր հաղորդեցինք: 2022-ին պաշտոնական հաղորդում տարածվեց, թե իբր Հարժիսի ճանապարհի հիմնանորոգումը մտել է գալիք տարվա (2023-ի) ճանապարհաշինության ծրագրի մեջ, սակայն... Ոչ մի քայլ հիմնախնդիրը լուծելու ուղղությամբ: Հարժիս գյուղը 21-րդ դարում, փաստորեն, շարունակում է զրկված մնալ շատ թե քիչ նորմալ ճանապարհից:

Երկրորդ. 2020-ի նոյեմբերին մեկնարկել է գյուղի միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցումը (գործող շենքը վթարային է): Ընդ որում՝ գործող շենքի օժանդակ մասն ամբողջովին քանդել են, որպեսզի տեղում կառուցեն դպրոցի նոր շենքը:

Խոստացել էին 2021-ի դեկտեմբերին շահագործման հանձնել. սուտ դուրս եկավ: Հետո ասացին՝ 2022-ի դեկտեմբերին. նորից սուտ դուրս եկավ: Հիմա էլ ասում են՝ 2023-ի դեկտեմբերին, բայց... Ամիսներ շարունակ շինարարությունը դադարեցված է. պատճառը ոչ ոք չի պարզաբանում, շինարարական կազմակերպության ղեկավարին տարիներով անհնար է գտնել, աշխատողների հետ նախկինում ծագած հարցերը չեն լուծվում: Եվ այդ ամենի արդյունքում դպրոցի բնականոն կյանքը խաթարվել է. բակն ամբողջապես թաղված է շինարարական աղբի մեջ, օժանդակ կառույցների քանդված լինելու պատճառով լրջագույն խոչընդոտներ են առաջացել ուսումնական պրոցեսում...

Երրորդ. գյուղի մերձակայքում (համայնքի վարչական տարածքից դուրս) մոտ 300 հեկտար պետֆոնդի վարելահող ունենք: Ժամանակին Սյունիքում մի անբարո մարզպետ ունեինք: Կեղծ մրցույթներ ձևակերպելով այդ հողերը հանձնեց իր ստրուկներին: Ոմանք էլ, օգտվելով իրենց պաշտոնական դիրքից, այդ հողերի մի մասը (դարձյալ կեղծ մրցույթներով ու օրվա մարզպետի թողտվությամբ) իրենց նվիրեցին՝ 10-20 տարի ժամկետով: Նույն այդ նպատակով էլ վարելահողերի մի մասը նվիրաբերվեց Տաթև համայնքի մեջ մտնող այլ գյուղերի բնակիչների. ընդ որում՝ դարերի ընթացքում առաջին անգամ է, որ մեր բնակավայրի հողատարածքները օգտագործման են տրվել այլ գյուղերի բնակիչների:

2022-ին լրացավ այդ հողերի օգտագործման կեղծ պայմանագրերի հնգամյա ժամկետը: Սամվել անունով համայնքապետը պաշտոնապես հայտարարեց, թե 2022-ի հուլիսին կանցկացվի մրցույթ՝ Հողային օրենսգրքի պահանջներին  համապատասխան: Ավելի ուշ պարզվեց, որ համայնքապետը ստել է կամ խորհուրդ են տվել՝ մնալ խամաճիկի դերում: Փոխարենը՝ մի խաղ-մրցույթ են կազմակերպել (իրենց պատկերացումների և տղայական օրենքների շրջանակում)՝ պատրանք ստեղծելով, թե խնդրին լուծում է տրվում: Բայց մրցույթ-խաղն այնպես են կազմակերպել, որ «օրինական» ճանապարհով 2017 թվականին հողերը զավթածները շարունակեն նույնությամբ մշակել իրենց նվիրաբերված տարածքները՝ առանց մեկ քառակուսի մետր վարելահողի կորստի:

Հիշեցնենք՝ Տաթևի համայնքային իշխանությունը կոալիցիոն է, որի մաս են նաև նրանք, ովքեր վերջին տարիներին ու հիմա բաժին ունեն այդ հողերից: Ասել է թե՝ եթե հողային օրենսդրությունը համայնքում լիարժեք իրականացվի և վարելահողերը վերադարձվեն գյուղացիներին (ամեն մի ընտանիքի՝ 2-3 հա), ապա տեղական իշխանական կոալիցիան ժամերի ընթացքում կփոշիանա: Եվ հիմա՝ Հողային օրենսդրությունը մատաղ է արվում, որպեսզի փրկվի Սամվելի գլխավորած համայնքային կոալիցիոն իշխանությունը:

Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ա) Հողային օրենսդրությունը գործողության մեջ դնել նաև Հայաստանի Հանրապետության Հարժիս գյուղում, բ) գյուղի մերձակայքում գտնվող մոտ 300 հեկտար վարելահողերը (համայնքի վարչական տարածքից դուրս) հավասարապես բաժանել գյուղի բոլոր ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 2-3 հա, վարձակալման նույն ժամկետով և վարձավճարի հավասար չափով, եթե դա թույլ է տալիս գործող օրենսդրությունը:

Խնդրում ենք նաև ստուգել այն պայմանագրերի արժանահավատությունը, որոնք, ինչպես նշեցինք, այդ օրերի (5 տարի առաջվա) տեղական իշխանավորներն են իրենց համար հորինել՝ երկարաժամկետ կտրվածքով վարելահողերն իրենցը դարձնելով:

Եվ բնական մի հարց՝ ինչո՞ւ ենք հենց Ձեզ դիմում. տեղյակ ենք պահում՝ բազմաթիվ դիմումներ ենք հղել երկրի տարբեր ատյաններ, բոլոր դիմումներն ի վերջո (նախարար Գնել Սանոսյանի գրասենյակով անցնելուց հետո) վերադարձվել են համայնքապետին, ում կամայականությունից կամ անգործությունից դժգոհել ենք:

Դիմել ենք նաև Սյունիքի մարզպետարան. պատասխանել են՝ դիմեք դատարան, եթե հարցեր ունեք:

Այդ ամենից հետո հարկադրված ենք Ձեզ դիմել: Ընդ որում՝ եթե խնդրի լուծման նպատակով ինչ-որ մեկին հանձնարարություն պիտի տաք, ապա տվյալ անձնավորությունը թող չլինի ո՛չ համայնքապետարանից և ո՛չ էլ մարզպետարանից, այլապես կամայականությունների շքերթը կշարունակվի նոր թափով:

***

Հարգելի պարոն վարչապետ

Խնդրում ենք՝ Ձեր անձնական հսկողությամբ լուծում տալ գյուղացիներիս մտահոգող այդ երեք հարցին:

Հարգանքով՝

Հարժիս գյուղի մի խումբ բնակիչներ

«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը

01.08.2026 17:42

Հետադարձ հայացք Սուրեն Խաչատրյանի հոգևոր-մշակութային գործունեությանը՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

01.08.2026 09:40

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ Բաքվում պահվող հայերին այցելելու հարցով

31.07.2026 22:58

Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է․ քաղաքական հետապնդման նպատակը ընդդիմադիր ձայնը լռեցնելն է․ հայտարարություն

31.07.2026 20:55

ՆԱՏՕ–ն ձգտում է Հայաստանին պոկել ՀԱՊԿ–ի դաշնակիցներից․ ՌԴ մշտական ներկայացուցիչ

31.07.2026 18:26

Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում նիստ է անցկացնում

31.07.2026 17:04

Առավել խորությամբ ճանաչել Հայոց Եկեղեցին և նախնյաց՝ դարերի ընթացքում կերտած հարուստ հոգևոր ու մշակութային ժառանգությունը

31.07.2026 16:57

Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում. Ազատություն

31.07.2026 16:55

Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան

31.07.2026 16:24

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին

31.07.2026 16:08

Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա են

31.07.2026 15:10

ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին

31.07.2026 14:01