Հայրենասեր արցախցու հերոսական պատմությունը

06.10.2023 20:06
2219

Ճանաչենք մերօրյա հայրենասեր երիտասարդին՝ Արցախի Մարտունի քաղաքից Մարատ Վազգենի Ավետիսյանն է, ով թողնելով իր տունն ու տեղը Մարտունի քաղաքում՝ տեղահանվեց Քաջարան։ Մարատը սովորական արարող և հայրենասեր հայ երիտասարդ է, ով աշխատում էր Արցախի Մարտունի քաղաքի փրկարար ծառայությունում, որպես մասնագիտացված և բազմաֆունկցիոնալ հրշեջ մեքենայի վարորդ։ Նա իրեն ամրակցված մեքենան առանց վերադասի հրամանի և բացառապես իր նախաձեռնությամբ բարձել է սննդով և ջրով, իր հայրենակիցներից քանի հոգու հնարավոր է եղել տեղավորել է ավտոմեքենայում և այն վարել դեպի Հայաստան, դեպի Քաջարան։

Նա կարող էր մեքենայի փարոսիկներն ու ազդանշանները միացրած 1 ժամում հասնել Հայաստան, բայց իր մարդ տեսակն ու հայրենասիրությունը դա թույլ չեն տվել և այդ դժվարին ուղևորությունը Մարատի և մեքենայի բոլոր ուղևորների համար տևել է 60 ժամ, քանի որ ճանապարհին օգնել է ամենատարբեր խնդիրներով իրեն հանդիպած և Արցախից տեղահանվող մեր հայրենակիցներին ու իր բախտակից ընկերներին։ Ճանապարհին գրեթե 33 հատ ամենատարբեր մակնիշի ավտոմեքենաների է օգնություն ցուցաբերել՝ իր մասնագիտացված մեքենայով տարհանելով ապահով վայրեր։ Մեքենայում բարձված սննդի և ջրի մեծ պաշարներից բաժին է հանել դրանց մեծ կարիքն ունեցող և Արցախից մինչև Գորիս՝ տեղահանման ճանապարհին գտնվող և իրեն պատահած բոլոր հայրենակիցներին։ Նա նույնիսկ իր սեփական ավտոմեքենաները թողեց Արցախում, բայց աշխատավայրի իրեն ամրակցված մեքենան բերեց հասցրեց Քաջարան և հանձնեց Քաջարանի փրկարար ծառայությանը։

Քաջարանը Մարատին հարազատ քաղաք է և այստեղ են ապրում իր վաղեմի ընկերները, այդ իսկ պատճառով որոշեց գալ Քաջարան և բնակություն հաստատել այստեղ, բայց Արցախի կարոտը սրտում ասում է, որ կգա այդ օրը և կվերադառնա հայրենի ու նորից հայկական Արցախ՝ այլևս այն ստիպված չլքելու սպասումով։

Պուտինը Թուրքմենստանում կզրուցի ԱՊՀ գագաթնաժողովի բոլոր մասնակիցների հետ․ Պեսկով

08.10.2026 13:36

Ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳՆ-ն հիշեցնում է

08.10.2026 12:27

Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի

08.10.2026 11:56

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրին կհատկացվի լրացուցիչ 500 մլն դրամ

08.10.2026 11:15

ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի

08.10.2026 10:51

Ադրբեջանցու կրակnցից վիրավnրված կնոջ մատն անդամшհատել են, ոտքը՝ կրճատել

08.10.2026 10:46

В Сюнике отметили День учителя

08.10.2026 10:37

Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»

08.10.2026 10:03

Արթուր Դանիելյանին կալանավորեցին 2 ամսով

07.10.2026 23:30

Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ Գալստյան

07.10.2026 23:05

Գնահատվեցին գրադարանավարները

07.10.2026 21:20

Փեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համար

07.10.2026 17:30