Հայտնի են 2024 թվականի Կապան քաղաքի շախմատի առաջնության հաղթողները

31.01.2024 19:44
1273

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ մարզական տարին համայնքում սկսվեց նոր առաջնությամբ։ Հունվարի 29–ին և 30–ին Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց 2024 թվականի Կապան քաղաքի արագ և կայծակնային շախմատի առաջնությունը, որին մասնակցեց որակավորման առնվազն 3-րդ կարգ ունեցող 21 շախմատիստ։ Մրցաշարի ամենակրտսեր մասնակիցը 8, իսկ ամենաավագը՝ 87 տարեկան էր։

Առաջնությունն անցկացվել է շվեյցարական մրցակարգով, յոթ խաղափուլով՝ ըստ ՖԻԴԵ–ի կանոնակարգի։ Մեկ խաղափուլում յուրաքանչյուր խաղացողի տրվել է 10 րոպե, միաժամանակ` յուրաքանչյուր քայլի համար, սկսած առաջինից՝ 5 վայրկյան հավելումով:

Յոթ խաղափուլերում ծավալված հետաքրքիր և անզիջում պայքարում առաջին տեղը գրավեց Արմենակ Եղիազարյանը, երկրորդ տեղը՝ Ալեքս Սահակյանը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արման Ավանեսյանը:

Շնորհավորելով հաղթողներին ու մասնակիցներին՝ Գևորգ Փարսյանը իր խոսքում կարևորեց առաջնության անցկացման նշանակությունը՝ հույս հայտնելով, որ նմանատիպ միջոցառումները մասսայական բնույթ կկրեն և մեծապես կնպաստեն Կապանում շախմատի զարգացմանը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած երեք շախմատիստները պարգևատրվեցին համապատասխան կարգի մեդալներով, հավաստագրերով, բյուրեղապակյա գավաթով և համայնքի ղեկավարի կողմից սահմանված 300 000, 100 000 և 50 000–ական դրամական մրցանակներով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40