Սյունիքում ծանր մարտեր են ընթանում խոսքի ազատության համար. դատավոր Անոն՝ Քաջարանի թաքնված հանքատերերի սպասավոր

08.01.2021 14:54
86487

Չորրորդ տարին է՝ Սյունիքում շարունակվում է պատերազմը խոսքի ազատության դեմ. թիրախը «Սյունյաց երկիր» թերթն է…
Հայտարարված պատերազմում Քաջարանի հանքատերերին հնազանդորեն սպասարկում է նաեւ դատավոր Անոն (Անահիտ Թումանյան):
Այդ կինը դեկտեմբերի 29-ին հրապարակել է վճիռ ՍԴ2/0350/02/18 քաղաքացիական գործով, որը «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հայտնվեց երեկ, իսկ մենք ծանոթացանք քիչ առաջ:
Իհարկե, վճռի վերաբերյալ կներկայացվի վերաքննիչ բողոք…
Բայց կարեւորը դա չէ: Կարեւորն այն է, որ այդ կինը որերորդ անգամ թքելով Հայաստանի Հանրապետության օրենքների վրա՝ իր տկար գոյությամբ վրեժ է փորձում լուծել «Սյունյաց երկրից» ու նրա խմբագրից՝ իր եւ իր մերձավորների մասին ժամանակին հոդվածներ հրապարակելու համար: Ու այդպես էլ չի հասկանում (կամ ի վիճակի չէ հասկանալու), որ ինքը եւ Սյունիք  ներխուժած թուրքերը չեն կարող կանգնեցնել «Սյունյաց երկրին»:
Ափսոսում ենք ժամանակը եւ չենք ուզում հանգամանալից պատմել այդ վճիռ-խեղկատակության մասին:
Եվ, այդուհանդերձ, երեք-չորս հանգամանք կուզենայինք ներկայացնել ընթերցողին:
Վեճի առարկան Սամվել Ալեքսանյանի 2018 թվականի հունիսի 14-ի ասուլիսն է Երեւանում:
Ասուլիսում խմբագրի արտահայտությունները (մինչ այդ) քննարկվել էին նաեւ մեկ այլ՝ ԵԴ/16392/02/18 քաղաքացիական գործով: Եվ հայցվոր Վահե Ա.-ն գնացել էր մինչեւ Վճռաբեկ դատարան ու խայտառակ պարտություն կրել:
Ու չնայած այդ ամենին՝ դատավոր Անոն թքել է ՀՀ դատական օրենսգրքի վրա, որի 10-րդ հոդվածը հնարավորություն է ընձեռում վկայակոչել նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա՝ օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները…
Ի՞նչ դիրքորոշում է հայտնված օրինական ուժի մեջ մտած (նույնանման փաստերով այլ գործով) դատական ակտում՝ ընդունված մեր վերաքննիչ բողոքի առիթով, որ ներկայացրել էինք ընդդեմ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռի:
Վերաքննիչ դատարանն իր դիրքորոշման հիմքում դրել էր այն հանգամանքը, որ 2018 թ. հունիսի 14-ի ասուլիսի ժամանակ հնչած արտահայտությունները կատարվել են թերթի խմբագրի կողմից, որն իրականացվել է՝ միանգամայն հաշվի առնելով մարզի հասարակության կողմից՝ քննարկվող հարցի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը: Նշված փաստը, այսինքն՝ լրագրողի կողմից գնահատող դատողություններ ներկայացնելու  հանգամանքի առկայությունը հերքող այլ ապացույցներ հայցվոր կողմը չի ներկայացրել:
Ըստ Վերաքննիչ դատարանի՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանն անտեսելով նշված հանգամանքը, եկել է այն անհիմն եզրակացության, որ պատասխանողը հայցվորին զրպարտել է՝ չանդրադառնալով հարցի պարզաբանմանը, թե դրանցում առկա՞ են արդյոք հայցվորին զրպարտող, այսինքն՝ իրականությանը չհամապատասխանող, հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տվյալներ:
Վերաքննիչ դատարանը գտել է նաեւ, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանն առանց որեւէ պատճառաբանության անհիմն եզրահանգել է, որ դրանցում առկա են հայցվորին զրպարտող արտահայտություններ, մինչդեռ դրանք կատարվել են լրագրողի կողմից՝ որպես գնահատող դատողություններ եւ տվյալ դեպքում նշվածի վերաբերյալ ապացույց ներկայացնելու դատարանի պահանջը խախտում է կարծիք հայտնելու ազատությունը, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրավունքի հիմնարար մասն է:
Այսպիսով` Վերաքննիչ դատարանը վեճի առարկա տեսանյութի եւ ասուլիսի ընթացքում հնչեցված արտահայտությունների վերաբերյալ հստակ նշել է, որ դրանք հանդիսանում են լրագրողի կողմից հանրության համար խիստ կարեւոր նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ հնչեցված գնահատողական դատողություններ, որոնք որոշակի դեպքերում կարող էին լինել նաեւ չափազանցված:
Եվ չնայած ուժի մեջ մտած դատական այդ ակտի գոյությանը, կրկնում ենք, դատավոր Անոն թքել է ՀՀ դատական օրենսգրքի հստակ պահանջի վրա ու սպասավորի իր ծառայությունը կատարել մինչեւ վերջ…
Երկրորդ հանգամանքը, որ կուզենայինք տեղյակ պահել ընթերցողին:
2019 թ. սեպտեմբերի 13-ին դատարանն ընդունել է որոշում «Ապացույց բաշխելու մասին»: Եվ ոչ մի բեռ հայցվորի վրա. ասել է թե՝ հակառակ գործող օրենքի՝ դատավորը հայցվորի կողմից ասվածն առանց քննարկելու, առանց ապացույցներ պահանջելու ընդունել է իբրեւ վերին ճշմարտություն: Ու երբ միջնորդություն ենք ներկայացրել՝ հիմնավորելով, որ դատարանը քմահաճորեն է բաշխել ապացուցման բեռը, եվ պետք է ընդունված որոշումը փոփոխության ենթարկել, դատավորը ոչ միայն մերժել է մեր միջնորդությունը, այլեւ սպառնացել սանկցիաներով՝ միաժամանակ խուլ եւ կույր ձեւանալով, որ հայցվորի ներկայացուցիչ ծաղրածուն հայհոյում է պատասխանողին:
Եվ պատասխանող Սամվել Ալեքսանյանի վրա դրվել է այնպիսի փաստերի ապացուցման բեռ, որոնք (առանց բացառության) ՀՀ վճռաբեկ դատարանի բազմաթիվ նախադեպերի համաձայն պետք է ապացուցեր հայցվորը՝ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ն:
Որպեսզի ընթերցողը հասկանա դատավորի կամայականության աստիճանը, ուշադրություն ենք հրավիրում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 62-ի վրա. 
«1.Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների եւ առարկությունների հիմքում դրված եւ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
2.Գործին մասնակցող անձի պահանջների եւ առարկությունների հիմքում դրված փաստը ժխտող անձի վրա չի կարող դրվել այդ փաստի բացակայությունն ապացուցելու պարտականություն…
4. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից եւ գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետեւանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը»:

Ասվածին ավելացնեմ, որ ՀՀ քաղացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ հայցվոր կողմն ապացուցելուց ազատվելու որեւէ հիմք չուներ, իսկ Անահիտը նրան ազատել է ապացուցման պարտականություններից, քանի որ դիմացը Քաջարանն էր…
Երրորդ հանգամանքը. քսան էջից բաղկացած հայցադիմում կոչված թղթերի կույտի մեջ՝ արտագրված տարբեր տեղերից, բառ անգամ չի ասվում, թե խմբագրի արտահայտությունները զրպարտություն են պարունակում, որ նշված արտահայտություններից յուրաքանչյուրի դեպքում առկա են զրպարտության բնորոշ հինգ հատկանիշից գոնե մեկը:
Հայցվորը, դատելով այդ թղթերի կույտից, պատասխանող կողմին չի մեղադրում զրպարտության մեջ: Հակառակ պարագայում կողմը կարող էր գոնե մեկ ապացույց բերել վեճի առարկա արտահայտությունների վերաբերյալ: Այնուհետեւ՝ երեք տարի շարունակվող դատավարության ընթացքում հայցվոր կողմը գոնե մեկ ապացույց չի բերել մատնանշված արտահայտությունների ուղղությամբ: Եվ դատավորը դա էլ չի կարեւորել. եթե Քաջարանն է ասում, ուրեմն որեւէ ապացույց պետք չէ, ուրեմն դա ճշմարտություն է…Տվյալ դեպքում Անոն ստանձնել է նաեւ հայցվորի ներկայացուցչի դեր, թեեւ պաշտոնապես նախագահող դատավոր էր համարվում տվյալ գործով:
Չորրորդ հանգամանք. «Սյունյաց երկրի» խմբագրի դեմ ներկայացրած տասը հայցի դատաքննության ընթացքում չկա գոնե մի դեպք, որ դատարանը Սամվել Ալեքսանյանին պատշաճ պատասխանող ճանաչի, բայց տիկինն այդ նախադեպերը եւս շրջանցել է. Քաջարանն այդպես է կամեցել…
Եվս մի հանգամանք. մեր կողմից ներկայացված ապացույցների հետազոտումն ու գնահատումն Անոն արձանագրել է, թույլ տվեք ասել, ամոթի, արժանապատվության եւ պատասխանատվության վերջին նշույլները մոռացած…
Դատավորի ակնհայտ կանխակալությունն ու կամայականությունը նկատի ունենալով՝ երեք անգամ նրան ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել՝ հիմնավորելով, որ այդ կինն անկարող է Քաջարանի հանքատերերի հետ կապված արդար դատավարություն իրականացնել, հիմնավորելով, որ ինքը՝ ոտից գլուխ, հակաօրինականության խորհրդանիշ է, բայց մերժել է մեր միջնորդությունները:
Եվ գիտե՞ք, թե Սամվել Ալեքսանյանի արտահայտած որ մտքերն է ուզում հերքել այդ դատավոր կոչվածը:
1. …Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կամ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը մինչեւ ե՞րբ է մնալու պետություն՝ պետության ներսում, մարզ՝ մարզի ներսում…
2. Կապանում ցույց է՝ հարկավոր է ցուցարարներին ծեծել կամ ահաբեկել, Քաջարանի կոմբինատից վարձկաններ կգան ու կանեն մեծ սիրով, դրա համար հավելավճար կստանան:
3. …Հարկավոր է մի կերպ մի տեղ մեկ այլ գործողություն կատարել կամ ազատ լրատվամիջոցի դեմ պայքարել, խնդրեմ, Քաջարանի կոմբինատը պատրաստ է:

Դե հիմա ինքներդ տեսեք. թե որ արտահայտություններն է հերքել ուզում այդ կինը` այդպես էլ չասելով (գուցեեւ չհասկանալով), թե զրպարտության հինգ հատկանիշից որ մեկն է առկա տվյալ արտահայտությունների մեջ, թեեւ, ըստ գործող օրենքի՝ բոլոր հինգ հատկանիշն էլ պիտի առկա լինեին:
Տխրահռչակ դատավորի մյուս խեղկատակություններին կանդրադառնանք պարբերաբար…

Սամվել Ալեքսանյան

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06