Էդվարդ Դանիելյան․ զոհվեց առանց իմանալու, որ որդի է ունենալու

02.08.2021 14:01
7137

Էդվարդ Դանիելյան․ զոհվեց առանց իմանալու, որ որդի է ունենալու

Դանիելյան Էդվարդ Գառնիկի․ ծնվել է 1983 թ․ հուլիսի 15-ին Կապան քաղաքում։ Սովորել է Կապանի թիվ 27 միջնակարգ դպրոցում։ Էդվարդի հայրը՝ Գառնիկը, անժամանակ էր մահացել ու միակողմանի ծնողազուրկ Էդվարդը ծառայել էր Գորիսում։

Աշխատում էր Կապանի լեռնահարստացման կոմբինատում՝ մեքենավար։

Ամուսնացած էր՝ ունի 2 երեխա։

Էդվարդը 2006 թվականին էր ընտանիք կազմել, 13 տարի երիտասարդ ընտանիքը զավակ ունենալու մասին էր երազել, վերջապես իրականացել էր երազանքը՝ ծնվել էր որդին, եւ Էդվարդին ու Կարինեին թվում էր, թե աշխարհում ոչինչ չի կարող խանգարել իրենց անսահման երջանկությանը։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը․ Էդվարդը վայրկյան իսկ չվարանեց՝ միացավ հայրենիքի պաշտպանությանը։ Եղբայրը ցավով է հիշում այդ օրերը, երկուսն էլ առաջնագծում էին, հոկտեմբերի 14-ին էր Սուրենը վերադարձել Ջրականից /Ջաբրայիլ/, նույն օրն էլ Էդվարդն իջել էր Քաջարանին մերձակա դիրքերից ու մեկնել Արցախ։ Եղբայրները, հնարավորության դեպքում, զանգահարում էին իրար, խոսում, խորհուրդներ, հույս ու կորով փոխանցում միմյանց։

Հոկտեմբերի 18-ին եղբայրը պիտի իմանար բոթը՝ Էդվարդը զոհվել է, զոհվել է առանց իմանալու, որ Աստված իրենց ընտանիքին երկրորդ երջանկությունն է պարգեւել, որ կինն իրենց երկրորդ զավակին է սպասում․․․

Համարձակություն եմ հավաքում Կարինեի հետ զրուցելու, նա Էդվարդի անունն ամիսներ անց էլ հեկեկալով է արտասանում․ «Բառեր չկան, որ նկարագրեմ, նա լավագույն ամուսինն էր, նա լավագույն հայրն էր, նա լավագույն մարդն էր․․․»։

Էդվարդի մարտական ուղու, զոհվելու հանգամանքների մասին մեզ սյունեցի մի այլ քաջ երտասարդ՝  Ավետ Հակոբյանն է պատմում․ «Էդվարդի հետ ծանոթացել եմ սեպտեմբերի 28-ին Գեղիի դիրքերում, հոկտեմբերի 14-ին մեկնել ենք Արցախ, հոկտեմբերի 15-ի լուսաբացին ստացել ենք մարտական առաջին առաջադրանքը։ Էդվարդի ժպիտն է մեջս տպավորվել ու անկեղծությունը, պատերազմի ժամանակ ամեն մեկն իրեն մի տեսակ է դրսեւորում, յուրաքանչյուրը յուրովի է ներկայացնում իր զգացածը՝ մեկը լռում է, մի ուրիշը՝ գլուխ է գովում․ Էդվարդն անկեղծ ասում էր, որ վախենում է այս կյանքում կնոջն ու երեխային մենակ թողնել, ամբողջ ընթացքում իր ընտանիքի մասին էր մտածում։ Հոկտեմբերի 17-ի գիշերը «մարտի՛» հրամանից հետո դուրս եկանք, որ դիրքավորվենք, բայց թշնամու անօդաչուներն անմիջապես սկսեցին ռմբակոծել։ Արկերից մեկն Էդվարդին շատ մոտ ընկավ, նա աչքիս առաջ զոհվեց։ Այդ ցավը մոռանալ կամ սփոփել չի լինի․․․»։

Էդվարդի աճյունը զինվորական պատիվներով հողին է հանձնվել հոկտեմբերի 20-ին Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում։

Կարինեի ու Էդվարդի կրտսեր որդին լույս աշխարհ է եկել հունիսի 9-ին, Կարինեն նրան հերոսացած հայրիկի անունով է կոչել՝ Էդվարդ Էդվարդի Դանիելյան։

 Տիգրանուհի Բադալյան

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26