Գագիկ Գրիգորյան․ ձգտում էր ամեն օր ավելի լավը դառնալ

13.07.2021 17:28
6221

Գրիգորյան Գագիկ Հայկազի, ծնվել է 1990 թ․ օգոստոսի 20-ին Սիսիանի շրջանի  Շաքի գյուղում։ Սովորել է Շաքիի միջնակարգ դպրոցում։  2008-2010 թթ․ պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում։ Ժամկետային ծառայության ընթացքում Գագիկն աչքի էր ընկել զինվորական գործի հանդեպ ընդգծված հետաքրքրասիրությամբ եւ զորացրվելուց անմիջապես հետո պայմանագրային ծառայության էր անցել։

2013 թ․ Արարատի զորամասի պայմանագրային Գագիկ Գրիգորյանը  ճանաչվել էր «Լավագույն զինծառայող» եւ մեկնել ԱՄՆ վերապատրաստման։ 2014 թ․ մասնակցել է սերժանտական դասընթացներին, դարձել պայմանագրային սերժանտ։

2015 թ․ ամուսնացել է, ունի 2 երեխա։

Գագիկի մասին մեզ քույրն է պատմում, ամիսներ անց էլ եղբոր անունը տալիս ձայնը փոխվում է․ «Ուզում եմ իմանաք, որ նա ամեն տեղ լավագույնն էր, ամենալավ ընկերն էր, ամենալավ հայրը, ամենալավ ամուսինը, ամենալավ եղբայրը, դա բոլորը կփաստեն։ նա եղածով բավարարվող չէր, ամեն օր ձգտում էր ավելի լավը դառնալ։ Մենք միշտ ենք հպարտացել Գագիկի արարքներով, միշտ։ Այսօր էլ մեզ  մնաց կարոտն ու հպարտությունը․․․»։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ հոկտեմբերի 8-ին Գագիկը մեկնեց Արցախ։ Գագիկն իր տեսակով քչախոս էր, պատերազմի ընթացքում առավել քչախոս էր դարձել, ընտանիքի անդամներին զանգահարելիս հույս էր տալիս, ասում, որ ամեն ինչ լավ կլինի ու անվերապահորեն հավատում էր հաղթանակին։ Հոկտեմբերի 15-ից, սակայն, զանգերն առհավետ լռեցին։

Սկսվեցին սպասման տանջալից օրեր, երբ մի թաքուն հույս մերժում էր բոլոր գույժերը․․․ շուրջ 4 ամիս հարազատները սպասեցին․․․

2021 թ․ փետրվարի 1-ին ԴՆԹ հետազոտությունը հաստատեց՝ Գագիկ Գրիգորյանը նահատակվել է։ Փետրվարի 3-ին նրա աճյունը հուղարկավորվեց զինվորական պատիվներով։

Գագիկի դուստրը 5 տարեկան է․ գիտի, որ հայրիկն ու մորեղբայրը զոհվել են, գիտի՝ նրանց կարոտելիս պիտի այցելի շիրիմներին, համոզված է, որ հայրիկն ու մորեղբայրը լսում են իրեն ու իր կարոտած բառերը շշնջում է շիրմաքարի նկարին․․․

Տիգրանուհի Բադալյան

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38