Միջազգային երաժշտական փառատոնին ընդառաջ

15.01.2024 11:12
1153

Մինչ հին Նոր տարին եղանակային անակնկալ էր պատրաստում առատ ձյան և ցուրտ եղանակի տեսքով, կապանցի դասական երաժշտության երկրպագուների սիրտը ջերմացավ դասական համերգով։

Հունվարի 12-ին թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Սևակ Ավանեսյանի նախաձեռնությամբ Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տրվեց դասական երաժշտության համերգաշրջանի մեկնարկը։ Թեև համերգի մասին տեղեկացնող ազդագիր չկար որևէ տեղ փակցված, բայց, այնուամենայնիվ, դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Համերգային հիմնական ծրագրում հնչեցին երգեհոնահար Գարի Եփրիկյանի, Սևակ Ավանեսյանի, ՀՀ վաստակավոր արտիստ, ջութակահար Նիկոլայ Մադոյանի, դաշնակահարներ Արմեն Քարամյանի և Արմեն Պուչինյանի տպավորիչ կատարումները։ Երկացանկն ընդգրկում էր հայ, ռուս, արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Համերգային ծրագիրը ներառում էր Կապանի արվեստի պետական քոլեջի՝ անցյալ տարվա կայացած երաժշտական միջազգային փառատոնում աչքի ընկած սովորողների կատարումներ։ «Դաշնամուր» մասնագիտացման առաջին կուրսի սովորող Յուրի Զարգարյանը (դասախոս՝ Լիաննա Ստեփանյան) հնչեցրեց Արամ Խաչատրյանի «Սոնատինան»։ «Փողային գործիքներ» մասնագիտացման կլարնետի դասարանի 3-րդ կուրսի ուսանող Միհրան Գրիգորյանը կատարեց հատված Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, իսկ նույն դասարանի 4-րդ կուրսի ուսանող Ալեքս Բեգլարյանը՝ Միշել Մանգանիի «Վալսը»։ Երկու սանի դասախոսը Արման Մկրտչյանն է, կլարնետահարներին նվագակցում էր դաշնակահարուհի Վերոնիկա Սարգսյանը։

Որպես հավարտ համերգի՝ Սևակ Ավանեսյանը, Նիկոլայ Մադոյանը, Արմեն Պուչինյանը և Արմեն Քարամյանը հնչեցրին Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ արժանանալով հանդիսականների հիացմունքին և երկարատև ծափահարություններին։

Հանդիսատեսը նաև տեղեկացավ, որ Սևակ Ավանեսյանը հանդես է եկել նաև հայրենանպաստ նախաձեռնությամբ՝ վերանորոգել տալ երգեհոնը, որ տուժել էր դեռևս հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին (1992-1994 թվականներ)՝ թշնամու հրետակոծության հետևանքով։ Երգեհոնի վարպետ Գարի Եփրիկյանի և արտասահմանցի մասնագետի ջանքերով երգեհոնը երկրորդ կյանք է ստանալու և լինելու է Կապանի միջազգային երկրորդ փառատոնի խորհրդանիշը։ Պատահական չէ, որ այս դասական համերգը սկսվեց հենց Գարի Եփրիկյանի երգեհոնային կատարումով։

 

Վահրամ Օրբելյան

Նկարները՝ Կապանի Մշակույթի Կենտրոնի

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40