«Ամբոխները խելագարված». ապրելու և հարատևելու չարենցյան բոցավառ երգը՝ Կապանի բեմում

18.05.2023 14:54
1354

Մայիսի 17-ին Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում բեմադրվեց Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի և բանաստեղծի այլ ստեղծագործությունների («Մահվան տեսիլ», «Տաղարան» շարք...) մոտիվներով «Բովանդակություն» ներկայացումը (բեմադրությունը՝ Գոռ Մարգարյանի):

Հանդիսատեսը երկարատև ծափահարություններով վարձատրեց դերասաններին և բեմադրիչին։

Ներկայացման մասին փորձեցինք որոշ տեղեկություններ ստանալ Գոռ Մարգարյանից։ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դասախոս է, կուրսի ղեկավար։  Նրա փոխանցմամբ՝ բեմադրության մեջ ընդգրկված են ուսանողներ իր արվեստանոցից և Գյումրիի  Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ։ Ընդ որում՝ բեմադրությունը դարձել է Գյումրիի թատրոնի խաղացանակային ներկայացում, որով  հյուրախաղերով հանդես են գալիս Սյունիքում։

«Արա Խզմալյանին հրավիրել էինք ներակայացման առաջնախաղին, որը դիտելուց հետո պատվիրեց, որ Հայաստանի բոլոր թատրոններում, որտեղ կա հարմար բեմ,  հանդես գանք այս ներկայացմամբ, և առաջինը եղանք Սյունիքում», - փոխանցեց Գոռ Մարգարյանն ու հավելեց՝ «2022-ը չարենցյան տարի էր, լրացել էր պոետի 125-ամյակը, նման ձևով ցանկացանք միանալ հոբելյանական միջոցառումներին»։

Իսկ թե ինչո՞ւ  է «Ամբոխները խելագարված» պոեմն ընտրվել թատրոնի ստեղծագործական թիմի և հատկապես ռեժիսորի կողմից, բեմադրիչն այսպես պատասխանեց՝ «Այդ պոեմն իրական հնչերանգ ունի, ուզում ենք Չարենցի աչքերով տեսնել արդիականությունը, տեղայնացրել էինք պոեմի ասելիքը և հասցեատերերին փոխանցել հայ ժողովրդի ուղերձը: Հուսամ՝ տեղ է հասել»:

Ներկայացումն ուղեկցվում էր երաժշտությամբ, որը գրվել էր Չարենցի ստեղծագործությունների հիման վրա և այս բեմադրության համար: Հեղինակը երիտասարդ կոմպոզիտոր Նարեկ Կոսմոսն է, ով այս երաժշտության համար «Տարվա լավագույն երիտասարդ կոմպոզիտոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել:

Ներկայացմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Բովանդակություն» ներկայացումը նախօրեին բեմադրվել էր Գորիսի պետական դրամատիկական թատրոնի դահլիճում:

***

Բեմադրությունը, անշուշտ, հակասական տպավորություն թողեց հանդիսատեսի վրա: Այդուհանդերձ անկարելի էր չնկատել նյութի ճիշտ ընտրությունն ու կառուցվածքը և մեր ազգային ներկա խնդիրների համապատկերի վրա ասելիքը ներկայացնելը՝ ընդգրկումով, հերոսական շնչով, խորունկ հիպերբոլներով, հոգեկան հրդեհներով:

«Ամբոխները խելագարված» պոեմը (1919 թ.) Չարենցի այն ստեղծագործություններից է, որի օգնությամբ (ժամանակին) հայ գրականության մեջ ձևավորվել է մի նոր հավաքական հերոս՝ ժողովուրդը, ժողովրդական տարերքը, որը գրոհում է դեպի երկինք, կռվում հին աշխարհի վերջին հենարանների վրա, ճանապարհ բացում դեպի գալիք:

Հոգիների նորագույն շարժում... Արթնանում են նիրհած ուժերը, բացվում են ժողովրդական տարերքի հնարավորությունները, «վառվում» է մարդը: Եվ այդ ամենը տեսնում ենք բեմահարթակում՝ ամենատարբեր դրսևորումներով:

Ուշագրավ էր հատկապես կայարանի առման դրվագը, որը ձեռք է բերում հատուկ խորհուրդ, դառնում բազմիմաստ սիմվոլիկա, որը բացում է նորագույն կոնֆլիկտների, նոր հաղթանակների քաղաքական, հոգեբանական իմաստը, խելագար ամբոխների տիտանական ուժի գեղեցկությունը:

… Գիշերի՛ դեմ գիշեր է մութ խավարամած նրանց հոգին,

Որ կարոտով մի կրակոտ սպասում է առավոտին։

Խավար է մեծ սիրտը նոցա, բայց խավարում անծայրածիր —

Երկինքնե՜ր կան կապուտաչյա, հորիզոննե՜ր՝ անծա՝յր,

                                                                          անծի՜ր:

Ու աչքերում նրանց կապույտ, ուր իջել է գիշերը մութ —

Հազա՜ր բողբոջ կա կրակոտ, ու արշալույս, ու առավոտ։

Նրանց ձգված մկաններում ո՛ւժն է նստել խոնավ հողի, —

Եթե ուզեն՝ արևներին նոր տե՜մպ կտան ու նոր ուղի…

Եթե ուզեն՝ արեգակնե՜ր կշպրտեն երկինքն ի վեր.

Եթե ուզեն՝ վա՛ր կբերեն երկինքներից արեգակներ…

Եթե ուզեն՝ կամքով արի ու աշխարհի հրով վառված...

Ինչե՜ր միայն չեն կատարի ամբոխները խելագարված:

Այս տողերը՝ ծնված արտասովոր ոգևորության պահին, հնչում են որպես ժողովրդական տարերքի, ստեղծարար ուժի, գեղեցկության հավերժական ներբող և գալիք ուղիների նվաճման բոցավառ երգ:

Ժողովրդական տարերքն այսօր էլ կարող է նման հրաշքներ գործել...

                                                                               

                                                                                                                  Վահրամ Օրբելյան

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12