«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Հովհաննես Հարությունյանի ուղերձը ԱԺ ընտրությունների առիթով

04.06.2026 16:54
390

Հարգարժա՛ն սյունեցիներ, հարգելի՛ համաքաղաքացիներ, սիրելի՛ քաջարանցիներ, բարեկամնե՛ր, ընկերնե՛ր, գործընկերնե՛ր, արդեն ընտրելու իրավունք ունեցող իմ շատ սիրելի՛ աշակերտներ ու սաներ

Հաշված օրեր անց՝ հունիսի 7-ին, մենք կատարելու ենք կարևոր ընտրություն: Ընտրելու ենք իրական Հայաստանը՝ իր սահմաններով, հային վայել արժանապատիվ խաղաղություն, զարգացող տնտեսություն՝ իր բոլոր ճյուղերով, հզոր ու կարգապահ բանակ, գյուղացու կյանքի նոր որակ, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում նորանոր նվաճումներ, առողջապահության որակյալ համակարգ, կենսաթոշակառուների համար՝ ապահով և անվտանգ երկիր, երիտասարդների կայացման ու ստեղծագործ կյանքի լավագույն հնարավորություններ, մանուկների երազած Հայաստան և, ամենակարևորը, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, որտեղ չեն լինի «սև ու սպիտակ», «նախկին ու ներկա», «մերոնք և ձերոնք», որտեղ կլինի հայը՝ իր արժանապատվությամբ և իր արարումով: Եվ դա մենք կարող ենք անել միասին։

Ինչպես հայտարարել էի, մեծ հպարտությամբ և վստահությամբ միացել եմ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմին: Նա դա ապացուցել է և՛ Արցախում, և՛ Հայաստանում իր պաշտոնավարման տարիներին, ու առաջադրվել եմ որպես պատգամավորի թեկնածու։
​Հունիսի 7-ին քվեախցիկում մենք լինելու ենք մեր խղճի, մեր մտքի և մեր պատվի առջև. ուստի խնդրում եմ բոլորիդ՝ մի կողմ դնել անձնական շահն ու պաշտոնը, ատելությունն ու նախանձը, չկամեցողությունն ու ընչաքաղցությունը և հիշել մի բան՝ այդ օրը մենք ընտրելու ենք լավագույն բժշկին, ով կարող է շատ արագ բուժել Հայաստանը, փրկել Սյունիքը և փրկել հայ ժողովրդին։
​Հունիսի 8-ից կունենանք անվտանգ և մրցունակ Հայաստան ու Սյունիք։ Կունենանք այնպիսի ղեկավար, ում չե՛ն կարող պարտադրել անընդհատ զիջել ու խոնարհվել։
​

Քվեաթերթիկ համար 17
​Միասին կարող ենք

Ընտրիր «Հայաստան» կուսակցությունների դաշինքին ​

 

Հարգանքով՝

Հովհաննես Անդրանիկի Հարությունյան

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու

   

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40