Բժշկուհի Աննա Սարգսյանն արժանացել է համեստ գնահատանքի. շնորհավորում ենք

07.05.2021 12:18
9702

«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության երիտասարդ բժշկուհի Աննա Սուրենի Սարգսյանն Արցախյան երրորդ պատերազմի օրերին իր անձնվեր մասնկացությունն է բերել Գորիսի հիվանդանոցի առաքելության իրականացմանը, որը, առանց չափազանցության, առաջնագծում հայտնված բուժհաստատության դեր էր կատարում:

Հենց դա է նկատի ունեցել «Ֆիդայիններ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը, ով բժշկուհի Աննա Սարգսյանին պարգեւատրել է ՀԿ-ի մեդալով ու պատվոգրով:

Քիթ-կոկորդ-ականջաբան Աննա Սարգսյանը ճանաչված անուն է Գորիսում:

44-օրյա պատերազմը փորձություն էր նաեւ նրա համար: Այդ օրերին մեծ թվով վիրավոր զինվորներ նրա ջանքով ու մասնագիտական հմտությունների շնորհիվ առողջացան ու կրկին մարտադաշտ վերադարձան՝ հաղթանակ կերտելու հավատով ու վճռականությամբ:

Ազգային արհավիրքի այդ օրերին բժշկուհի Աննա Սարգսյանի գործելակերպը վերստին հավաստում է նրա հավատարմությունը Հիպոկրատի երդմանը՝ ինչը, իսկապես, արժանի է գնահատանքի:

Ուստի եւ մեր շնորհավորանքն ենք ուղղում բժշկուհուն՝ պատերազմի ժամանակ թիկունքում եւ ռազմի դաշտում առանձնակի մասնակցություն եւ գործունեություն իրականացնելու համար համեստ գնահատանքի արժանանալու առիթով եւ մաղթում  նրան հաջողություններ, հայրենիքի սահմանների պաշտպանների կողքին հետայսու եւս կանգնելու վճռականություն, եթե, Աստված մի արասցե, դրա կարիքը նորից զգացվի:

 

 

Օլյա Ալեքսանյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40